Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլը՝ դուխով, Իլհամը՝ անֆայմ

Նիկոլը՝ դուխով, Իլհամը՝ անֆայմ
18.03.2024 | 19:00

Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը և այլ նմանատիպ հայի ազգանունավորները վստահեցնում են, որ Տավուշում բաներ կան՝ մեզ մոտ են, բան կա՝ իրենց մոտ է, պետք է տան մեզ։

Հիմա էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի, և պետք է հանձնի Ալիևին։

Բայց էս անֆայմ Ալիևը, փոխանակ նույնը «հայելային» անի, գնացել էր Ստեփանակերտ՝ «Վերածննդի» հրապարակի անունը փոխելու «Հաղթանակի» անվանումով, մեկ էլ Նովրուզի առթիվ խարույկն է վառել։

Սաղ հեչ, զաթո, թո՛ւ-թո՛ւ, ռսների ոտը կտրվում ա ստեղից։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ