Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՈՒղղակի սրանք պիտի հեռացվեն

ՈՒղղակի սրանք պիտի հեռացվեն
18.03.2024 | 06:55

Չէ, իրոք մի հատ բացատրեք, թե ինչու՞ պիտի սրանք գյուղերը չտան։ Եթե, իհարկե, որոշել են տալ։ Էդ ո՞նց պիտի չթողնեք։

Էդ Գորիս-Կապան ճանապարհը կարելի՞ էր, Քելբաջարը կարելի՞ էր, Բերձորն ու Ստեփանակերտը կարելի՞ էին, ու էդ գյուղերը չի կարելի՞։ Էդ ո՞նց չի կարելի։

Ամեն ինչ էլ տալու են։ Միայն Երևանի ու Վանաձորի պահով կարողէ հեշտ չստացվի։ Դե, Ալավերդուն էլ կարող է Վրաստանը խանգարել։

Այնպես որ, ոչ թե պետք է չհանձնումը պահանջել, այլ ուղղակի սրանք պիտի հեռացվեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ