38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՒժ չունենալու դեպքում թույլի միակ հույսը մնում է խելամիտ պահվածքը

ՈՒժ չունենալու դեպքում թույլի միակ հույսը մնում է խելամիտ պահվածքը
10.03.2024 | 06:55

Մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք իրականությունը տեսնելու, այն ադեքվատորեն ընկալելու և օբյեկտիվորեն գնահատելու հետ։

Ավելի ճիշտ, մենք տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, հակառակ այն պատկերի, որի առջև կանգնած ենք։

Շատ հզոր թշնամիներ ունենք, որոնք իրենց թշնամությունը նույնիսկ չեն էլ ուզում թաքցնել, իսկ մենք էլ ուժ չունենք և հույսներս դրել ենք հանգամանքների վրա։

Եվ շատերն են հասկանում, որ սա պանիկա չէ, այլ իրականության սթափ ու օբյեկտիվ գնահատական։

Հասկացեք, եթե նույնիսկ դուք մեր թշնամուն հավատաք, մեկ է, նա ձեզ չի հավատալու, քանի որ առաջվա նման մեր կարիքը չունի, այլ՝ լրիվ հակառակը։

Էլ առաջվանը չէ, որ նրանք մեզնից քաղաքակրթական բնույթի սպասելիքներ ունենան, քանի որ շատ-շատ առումներով մենք զիջում ենք նրանց։

Մի մոռացեք, որ նրանք գենետիկորեն շատ քիչ են տարբերվում հույնից ու հայից, դեռ մի բան էլ ավել են՝ ունեն իշխողի ու պետական մտածողություն։

Հազար տարի է՝ նրանք խառնվում են գենետիկական այլ պոտենցիալով հին ժողովուրդների հետ և հիմա իրենք էլ նույն պոտենցիալի կրողն են։

Իրենց ստեղծած սեփական քաղաքակրթական միջավայրն էլ բավականին հզոր է՝ ընդհուպ մինչև հին փառքի հետ կապված երազանքները, որոնք, հուսանք, կվերածվեն պատրանքի։

Երբ հզորները ուզում են վեր-վեր թռչող մի կիսահզորի հարցերը լուծել՝ նրան մղում են իր ուժերից վեր երազանքների իրականացման։

Մեծ Թուրանի ծրագիրը իրարից շատ տարբերվող իմաստներ ու հետևանքներ կարող է ունենալ։

Ուժ չունենալու դեպքում թույլի միակ հույսը մնում է խելամիտ պահվածքը, որով կարելի է օգտվել հանկարծակի հայտնվող հանգամանքներից և խուսափել դարձյալ հանկարծակի հայտնվող սև կարապներից։

Մեկ էլ, եթե կործանվել չես ուզում, իսկ զարգանալ էլ չես կարողանում, ապա գոյություն պահպանելն էլ վատ տարբերակ չէ, մանավանդ, որ մեզ լավ ծանոթ է։

Իսկ անհիմն մաքսիմալիզմից պետք է բոլոր միջոցներով խուսափել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ