2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Կատարվածն ահաբեկչական արշավ է հայրենիքի համար պայքարող տեսակի դեմ, հայրենատիրության գաղափարի դեմ

Կատարվածն ահաբեկչական արշավ է հայրենիքի համար պայքարող տեսակի դեմ, հայրենատիրության գաղափարի դեմ
04.01.2024 | 14:47

Խորին ցավակցությունս Իրանի Իսլամական Հանրապետության Քերման բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և բարեկամ իրանցի ժողովրդին։

Ահաբեկչությունները չարիք են, որոնք ուղղված են ապակայունացնելու մարդկանց բնականոն կյանքն ու անդորրը, իսկ տվյալ դեպքում` կայունությունը մեր տարածաշրջանում։

Այս ահաբեկչությունը, որն իրականացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի սգո երթի ժամանակ, ահաբեկչական արշավ է հայրենիքի համար պայքարող տեսակի դեմ, հայրենատիրության գաղափարի դեմ։

Ապրումակցում` բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությանը, ողջախոհություն և հայրենիքը թյուրքակենտրոն իշխանությունից ազատագրելու կամք` հայ ժողովրդին։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայազգային ճակատ» կազմակերպության նախագահ,

«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր

Դիտվել է՝ 3009

Մեկնաբանություններ