Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Աշխարհում չկան ուժեր, որոնք կկարողանան վերահսկել ամեն ինչ

Աշխարհում չկան ուժեր, որոնք կկարողանան վերահսկել ամեն ինչ
10.10.2023 | 08:11

Աշխարհը առասպաելներն ու միֆերն են կառավարում։ Համենայն դեպս, մինչ վերջին մի քանի տարիները։

Դա շատ լավ գիտակցում են զարգացած երկրների քաղաքական, տնտեսական էլիտաները, որոնք հենց այդ նույն միֆերի շնորհիվ ստեղծում են թվացյալ մեգահզորության, անխոցելիության և անպարտելիության շղարշ։ Եվ դա աշախտում էր։

Այդ առասպելներն ու միֆերը, որոնցով մեզ կերակրում էին կինոյի, սերիալների, գրքերի ու մամուլի միջոցով, կարևոր դեր են խաղում հասարակական կարծիքի ձևավորման և զանգվածներին վերահսկելու գործում։

Սակայն առասպելները մի վատ հատկություն ունեն. երբ գիտակցում ես, որ հրեշը ոչ միայն վախենալու չէ,այլև նրա հետ կարելի է կռվել ու հաղթել, առասպելի հերոսն ու հակահերոսը փոխվում են տեղերով։

Օրինակնե՞ր, ինչքան ուզեք։ Մինչ Ուկրաինայի վրա հարձակվելը ՌԴ-ի բանակը համարվում էր աշխարհում երկրորդը՝ իր նորագույն զենքերով, զինուժով և հարձակողական պոտենցիալով։ Այս առասպաելի շնորհիվ Ռուսաստանը երկար ժամանակ կարողնում էր պահպանել իր ազդեցությունը աշխարհում։ Ուկրաինական պատերազմը այդ առասպաելը հոդս ցնդեցրեց, ինչպես և աֆղանական պատերազմը կործանեց ԽՍՀՄ-ը։

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումներով ևս մեկ առասպելի վերջ դրվեց՝ Մոսադի ամենակարողության, իսրայելական ամրոց-պետության և այն ամենի, ինչ ֆիլերի ու հեռուստատեսության միջոցով տարիներ շարունակ քարոզվում էր։

Ի դեպ, մենք հայերս էլ առասապելներից զերծ չենք մնացել, թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք ու, եթե Ադրբեջանը հարձակվեց, նոր տարածքներ կկորցնի։

Կամ, որ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն Մելիք-Ադամյան փողոց-գրասենյակի դաբրոյով։

Առասպալները լավ են այնքան ժամանակ, քանի դեռ մեկը հանկարծ չի որոշում ստուգել այդ առասապելի իսկությունը,փորձում է և հաղթում։

Տվյալ դեպքում հաղթանակը կարող է և նյութական, շոշափելի չլինել։ Փորձ անողը նույնիսկ կարող է պարտվել առաջին ճակատամարտում, սակայն նրա օրինակն արդեն վարակիչ է դարձել և դոմինոի էֆեկտով շարունակելու է զարգանալ ողջ աշխարհով մեկ։

Իրականում, աշխարհում չկան ուժեր, որոնք կկարողանան վերահսկել ամեն ինչ։ Դա էլ առասպել է։

Աշխարհի հզորները պետք է հրաժարվեն իրենց շուրջը հյուսած առասպալներից և կոնկրետ, առարկայական, արդարության սկզբունքով քայլեր կատարեն այս հրդեհը մարելու համար, քանի դեռ այն չի տարածվել ողջ աշխարհով մեկ ու կլանել նաև իրենց:

Հարութ Ղուկասյան

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ