Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պահանջում եմ այս ապազգային կառավարության հրաժարականը

Պահանջում  եմ այս ապազգային կառավարության հրաժարականը
23.09.2023 | 21:59

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախը ընկա՞վ:

Ո՛չ:

Արցախը հանձնեցի՛ն։

Այսօր Արցախում օրհասական վիճակ է: Մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։

Արցախի մի շարք գյուղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին և մանուկներին, տղամարդկանց ու կանանց։

Այսօր Արցախի հայ մայրերը հացի գերխնդրից առավել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար․․․
Արցախի մեր հայրենակիցների օգնություն աղերսող հայացքներն ուղղված են Մայր Հայաստանին։

Իսկ ՀՀ ապազգային կառավարությունն Արցախը համարում է Ադրբեջան և հային պաշտպանելու պարտականությունից հրաժարվում է։

Բոլոր նրանց, ովքեր համարում են, որ հանձնելով Արցախը կփրկեն Հայաստանը, ասեմ` հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը, հետո Երևանը։

Այն կառավարությունը, որ պարտավորություն չունի արցախցու հանդեպ, երբեք պարտավորություն չի ունենա վարդենիսցու, սյունեցու, երևանցու նկատմամբ։
Հարգելի’ հայրենակիցներ, ավելի քան տասը միլիոն հայի պատիվն ու արժանապատվությունը պահողը հարյուր քսան հազար արցախցին է։

Միշտ ո’չ եմ ասել այս ապազգային կառավարությանը:

Մեկ անգամ ևս կրկնում եմ և պահանջում այս ապազգային կառավարության հրաժարականը։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

«Միասնական Վարդենիս» խմբակցության նախագահ

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ