«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Թույլի կոմպլեմենտարիզմը միշտ էլ տանելու է պարտության

Թույլի կոմպլեմենտարիզմը միշտ էլ տանելու է պարտության
31.07.2023 | 12:16

Շատերի նման ես էլ եմ մտածում, որ Սերժ Սարգսյանը պիտի սրանց իշխանությունը չտար։

Բայց մի պահ հետ գնանք ու հարց տանք՝ իսկ կա՞ր որևէ ուրիշ լուրջ ուժ, որը կոնկրետ ծրագիր ուներ և պատրաստ էր իշխանությունը վերցնել ու պատասխանատու լինել։ Իսկ դրա համար պետք է վերլուծել այն վիճակը, որի մեջ հայտնվել էր Հայաստանը։

Կոմպլեմենտար Հայաստանը հայտնվել էր այնպիսի վիճակում, որ աշխարհում բոլորն ուզում էին Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնել, իսկ Հայաստանի ցանկությունները դարձել էին երկրորդական։ Բոլորն ուզում էին, որ Հայաստանը տա, զիջումներ անի։ Ուղղակի ուզածները տարբերվում էին։

Արևմուտքն ուզում էր, որ Արցախի հարցը փակվի, և ռուսները տարածաշրջանից հեռանան։ Մեծ հաշվով, իրենց համար մեկ էր, թե ում կմնա Արցախը, բայց Ալիևը հասավ նրան, որ Արևմուտքն ավելի շատ կողմ էր Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն, իսկ Հայաստանին կլիներ տնտեսական լուրջ աջակցություն, հետն էլ կերաշխավորեր ՀՀ 29,8 հազար ք/կմ-ի անվտանգ լինելը։ Հենց դա է Նիկոլը անընդհատ շեշտում, թե բա` ասել եք դրա մասին, տեր կանգնեք։ Բայց դա կլիներ այն դեպքում, երբ Արցախն ամբողջությամբ լիներ Ադրբեջանինը, ռուսներն էլ գնային, ինչը չստացվեց անել Նիկոլի մոտ, ու հենց դրանով Ալիևը կարողացավ ռուսների հետ գնալ համաձայնության։ Ժամանակավոր թույլ տվեց ռուսների մուտքն ու դրանով ավելի վատացրեց և՛ հայ֊-ռուսական, և՛ հայ֊-արևմտյան հարաբերությունները։

Ռուսներն ասում էին այն, ինչ լսել ենք Լուկաշենկոյի ու Սերժ Սարգսյանի զրույցից` վերցնել 5 միլիարդ Ալիևից, տալ 5+2 շրջանները, մեջտեղում կգար 20.000-անոց ռուսական կամ ռուս-բելառուսական զորք, թեման մի 25-30 տարով էլ կհետաձգեին։

Ստացվում է, որ ով էլ գար, պիտի տարածք տար, զիջումներ աներ։ Ո՞վ կուզեր դառնալ հողատու։

Ի՞նչ կարող էր անել Սերժը։ Եթե ընդուներ Արևմուտքի տարբերակը` կդառնար Արցախը հանձնողը։ Եթե ընդուներ ռուսական տարբերակը` էլի կդառնար հող հանձնող, բայց հետն էլ պիտի դներ ու մասսայական ձերբակալեր սորոսականներին, արգելեր աղանդները, մեջտեղից հաներ գասպար-մասպարիներին, երկիրը փաստացի սարքեր դիկտատուրա, դարձներ սանկցիաների տակ մտած մի իզգոյ երկիր։ Ու դեռ հարց է` կստացվե՞ր դա, թե՞ չէ։

Իսկ եթե նույնիսկ ստացվեր, ապա կմնար բոլորիս անեծքի ու քֆուրի տակ, որովհետև մենք չէինք կարող պատկերացնել, թե ինչ փորձանքից է փրկել։ Մենք կմտածեինք, որ հենց ինքն է դավաճանել ու երկիրը ծախել։ Հիշու՞մ եք, թե 350 հեկտարի համար ինչեր ասվեց։ Հիմա էդ 350 հեկտարները աննկատ բան են երևում։ Ու՞մ մտքով կանցներ, որ Սերժի հեռանալուց հետո էս կարգի փորձանք էր գալու։

Այդպիսի վիճակում ո՞վ կուզեր գալ իշխանության։ Ոչ մի նորմալ մարդ։

Գար ու դառնար հող հանձնո՞ղ։ Դրա համար էլ Սերժը Անգլիայից բերեց Արմեն Սարգսյանին, Ռուսաստանից էլ՝ Կարեն Կարապետյանին, որպեսզի շարունակի մանևրել։ Բայց իրեն ոչ մեկը չէր թողնելու դա, խաբելու ժամանակը լրացել էր, բոլորն ուզում էին հստակ կողմնորոշում։

Ու այդպիսի պայմաններում իշխանության են գալիս այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի բարոյական կամ ազգային արգելանք չունեն, ամեն ինչի պատրաստ են։ Ու պատերազմը եղավ միայն նրա համար, որ ցույց տան, թե պարտվեցինք, ոչ թե հանձնեցինք։

Իսկ ուրիշ ո՞վ կաներ այդպես։ Ո՛չ Կարեն Կարապետյանը կգնար դրան, ո՛չ Վիգեն Սարգսյանը կգնար, ո՛չ էլ մեկ ուրիշը։ Դրա համար պետք էին ոչնչություններ։ Դե հիմա նայեք սրանց կուտոկին։

Ուղղակի հենց սկզբից էր պետք կողմնորոշվել, դեռ 2008-ին, ռուս-վրացականի ժամանակ, ու կոնկրետ անցնել որևէ կողմ, ոչ թե կոմպլեմենտարիզմ խաղալ։

Թույլի կոմպլեմենտարիզմը միշտ էլ տանելու է պարտության։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ