«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ապավինենք մեր պատմությանն ու ճանաչենք մեզ

Ապավինենք մեր պատմությանն ու ճանաչենք մեզ
09.06.2023 | 14:53

Սա սովորական համաճարակ չէր. պատվաստվել ես, թե՝ չէ, քովիդից հետո ում հարցնում եմ, բոլորի մոտ միջին ու ծանր խնդիրներ են առաջ եկել՝ ուշադրության խանգարում, մոռացկոտություն, թուլություն, ապատիա, քնկոտություն, ալերգիկ երևույթներ, սրտի և երիկամի անբավարարություն, ճնշման վտանգավոր տատանումներ, հոդային առկա ցավեր՝ ոտքի թաթից մինչև կոնք և ուսագոտի, գլխացավեր ու գլխապտույտներ... Ամենավտանգավորը՝ բոլորի մոտ, ասես կորել է ապրելու, ինչ-որ բան ծրագրելու, իրար տեսնելու, նախկինի պես սիրտ-սրտի զրուցելու, իրար լսելու ցանկությունը: ՈՒղղակի ապրում ենք, քանի որ չենք կարող չապրել:

Տնից-տեղից հեռու՝ շատացել են ինֆարկտները, անսպասելի առաջ եկած քաղցկեղից մահվան դեպքերը, ինքնասպանությունները, մելանխոլիան, ագրեսիան, դեպրեսիաները...

Սա կարող է լինել նաև երկրի վարած անհուսալի քաղաքականության հետևանք, բայց որ այս քաղաքականությունն ու քովիդը սերտ կապ ունեին իրար հետ, հաստատ է. մեկը մյուսի բնականոն շարունակությունն է, կամ՝ համատեղ թերապիա:

Սիոնները շատ լուրջ աշխատել ու շարունակում են աշխատել մեզ վրա, մնում եմ այն կարծիքին, որ հայերիս վրա առավել մեծ ջանասիրությամբ են աշխատում:

Ես որ չեմ ճանաչում մարդկանց, որոնց ճանաչել եմ երեք-չորս տարի առաջ:

Համատարած մեզ իրարից բաժանել, տիրում են:

Ազգը հիվանդացրել են, նախքան մեզ բնաջնջելը, մեր տարածքը մեզանից ազատելը՝ թուրքի ձեռքով:

Սա նման է այն լեթարգիական քնին, որից շատ ես ուզում արթնանալ, բայց չես կարողանում:

Միայն մեծ ջանքերի գնով, թերևս, կարողանանք դուրս գալ այս վիճակից՝ ինքներս մեր մազերից բռնելով ու մեզ դուրս քաշելով մի քանի ուղղություններով մեզ վրա գրոհած՝ կենաց-մահու մահաբեր, կլանող ճահճից, որը միանշանակ նիկոլ անունն է կրում, նրանով են գործում մեզ վրա:

Վերջին հինգ տարում աննախադեպ փորձությունների ենք ենթարկվել, ու շարունակում են ենթարկել քարի պես պինդ ու առողջ ազգին:

Այսքան էլ որ կանք՝ էլի կեցցե մեզ, հզոր ենք:

Չափազանցություն չթվա՝ ողջ աշխարհն ասես մեզ վրա է հարձակվել, հսկա գերտերություններին ասես հուզում է միայն մեկ հարց՝ մեր մի քանի հազար քառակուսի կիլոմետրը մեզանից խլելն ու, առայժմ պայմանական, թուրքին հանձնելը:

Մնում է մեր պատմությունը լավ ուսումնասիրենք, ապավինենք նրան ու ճանաչենք մեզ, չմոռանանք, որ ՀԱՅ ենք:

Գոնե՝ առայժմ այսքանը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 5712

Մեկնաբանություններ