Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Չկա որևէ «կարմիր գիծ»

Չկա որևէ «կարմիր գիծ»
07.05.2023 | 20:30

«Նեմեսիս» գործողությունն իրագործողները եթե ողջ լինեին, ժամանակակից Հայաստանում նրանց կկալանավորեին ու կդատեին։ Ողջ իրավապահ ու դատական համակարգում շատ քիչ մարդիկ կգտնվեին, որ չէին կատարի այդ հրամանը։ Հայաստանի խնդիրների արմատը հենց այդտեղ է` չկա որևէ գաղափարախոսություն, կարմիր գիծ, որոնցից այն կողմ գոնե անհատը գերիշխի համակարգային ստորադասության նկատմամբ։ Միակ գաղափարը եղել ու մնում է անմիջական ղեկավարի դեմքի միմիկան։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 2270

Մեկնաբանություններ