Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Տարոն Սիմոնյան. Ադրբեջանի նախագահն այցելում է Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում

Տարոն Սիմոնյան. Ադրբեջանի նախագահն այցելում է Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում
03.02.2021 | 13:59

Ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ մինչև սեպտեմբերի 27-ի իրավիճակում մենք էինք խոչընդոտում տարածաշրջանում առևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացումը, հիմա կարծեք թե շատ գործընկերներ այս դահլիճում նստած կարծում են՝ քանի որ ամեն ինչ ավարտվեց, բոլորս կարող ենք խոսել տարածաշրջանում անվտանգության, առևտուր անելու, տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին՝ Աժ-ում ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Հայաստանն էր, հա՞, ամբողջ խոչընդոտը»,-հարց ուղղեց նա: Տարոն Սիմոնյանն ասաց, որ եթե չի սխալվում կառավարության անդամներից միայն մեկն էր գնացել Արցախի Հանրապետություն վերջին շրջանում, իսկ վարչապետը չի այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու՝ այնտեղ ինչ է կատարվում:

«Ադրբեջանի նախագահն այցելում է Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում: Երեք ամիս է անցել, ՀՀ ֆինանսավորմամբ մի տուն չի կառուցվել Արցախում: ՀՀ-ն բնակիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորը չէ՞ր, սոցիալական պայմաններով զբաղվողը չէ՞ր, էդ ձեռքներդ լվացի՞ք էլի փաստորեն Արցախից: Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի՛ իշխանական պատգամավորներ և կառավարություն, օր առաջ վերանայեք ձեր քաղաքականությունը: Գիտակցեք, որ առանց Արցախի Հայաստան չկա, առանց Հայաստանի Արցախ չկա»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 5765

Մեկնաբանություններ