ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՄ-ն գրանցում է կորոնավիրուսի դեմ երրորդ վակցինան

ԵՄ-ն գրանցում է կորոնավիրուսի դեմ երրորդ վակցինան
24.01.2021 | 20:54

Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտնել է, որ գալիք շաբաթ կգրանցվի և շուկայում կհայտնվի կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը, որ ստեղծել են AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետները:

«Բոլոր հետազոտությունները վկայում են, որ մեր տրամադրության տակ եղած պատվաստանյութերի արդյունավետությունը բարձր է, գուցե որոշ չափով ցածր է կորոնավիրուսի մուտացիաների դեպքում: Բայց դեղագործական ընկերությունները մեզ հավաստիացնում են, որ ի զորու են կարճ ժամանակամիջոցում անհրաժեշտ փոփոխություններով այդ վակցինաները պիտանի դարձնել նաև մուտացիայի ենթարկված վիրուսի դեմ պայքարում»,- այսօր Փարիզում «Եվրոպա-1» ռադիոկայանին ասել է Շարլ Միշելը:


Եվրոպական միության առողջապահական կառույցները մինչ այդ արդեն գրանցել են Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական համատեղ արտադրության, Moderna ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութերը: Բրյուսելը պատվիրել է Pfizer-BioNTech-ի վակցինայի 600 միլիոն դեղաչափ և Moderna-ի վակցինայի 160 միլիոն դեղաչափ:

Դիտվել է՝ 5285

Մեկնաբանություններ