Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1221-ով՝ հասնելով 108687-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1925-ով և հասել 66835-ի, իրականացվել է 3050 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 444224-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2021-ի: Բուժվում է 39831 մարդ: