Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1042-ով՝ հասնելով 107466-ի, գրանցվել է մահվան 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 731-ով և հասել 64910-ի, իրականացվել է 2358 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 441174-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1987-ի: Բուժվում է 40 569 մարդ: