Օդանավակայանում ստուգում են կորոնավիրուսի դեմ
25.02.2020 | 01:33
Երևանի օդանավակայանում Հայաստան ժամանող ուղևորները ստուգվում են կորոնավիրուսի դեմ։ Մինչ անձնագրային ստուգում անցնելը համապատասխան մասնագետը ժամանողների ջերմաստիճանն է չափում համապատասխան սարքի միջոցով։ Թե այս մեթոդով ինչպես կարելի է կանխարգելել կորոնավիրուսի մուտքը Հայաստան, դժվար է ասել, բայց փաստենք, որ ձևական կողմն ապահովվում է, և ժամանողները տեսնում են, որ ինչ-որ բան, Հայաստանում, այնուամենայնիվ, արվում է այս վարակի կանխարգելման ուղղությամբ։
Լիլիթ ԳԱԲՐԻեԼՅԱՆ
Մեկնաբանություններ