Աստվածաշունչ մատյանից
04.10.2019 | 00:02
Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար։ Ինչպես որ երկունքի մեջ գտնվողը, որ մոտ է ծննդաբերելու, ճչում է իր ցավերից, այդպես եղանք նաև մենք քո երկյուղից, Տե՛ր, մենք, որ քո սիրելին ենք. հղիացանք, երկունքով բռնվեցինք, ծնեցինք ու երկրի վրա ստեղծեցինք փրկության քո ոգին։ Այլևս մենք չենք կործանվի, կկործանվեն աշխարհի բնակիչները։ Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։
Եսայու մարգարեությունը 26. 16-19
Մեկնաբանություններ