Աստվածաշունչ մատյանից
01.10.2019 | 00:02
Տե՛ր Աստված իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր` առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։ Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկված մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին` ապավինության հարկ, չար մարդկանցից փրկելով նրանց։
Եսայու մարգարեությունը 25. 1-4
Մեկնաբանություններ