Աստվածաշունչ մատյանից
20.09.2019 | 00:03
Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա, Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։ Արդարև, նա ասաց. «Իմ զորությամբ կկատարեմ և իմ իմաստությամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կհափշտակեմ նրանց հարստությունները, կցնցեմ շեն քաղաքները, իմ բազկով կհարձակվեմ բոլոր երկրների վրա` ինչպես հավաբնի վրա, և բոլորին կվերցնեմ` ինչպես մնացած ձվեր. ոչ ոք իմ ձեռքից չի փրկվի, ոչ ոք ինձ չի ընդդիմանա, բերանը չի բացի և ծպտուն չի հանի»։
Եսայու մարգարեություն 10. 12-14
Մեկնաբանություններ