Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տե՛ր, որ բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։ Ահա Աստվածն իմ և փրկիչ Տերն իմ. ես հույսս դրեցի նրա վրա և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն իմ փառքն է ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։ ՈՒրախության ջու՛ր առեք փրկության աղբյուրներից։ Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգեցե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցե՛ք հեթանոսների մեջ, հիշեցե՛ք, որ բարձր է նրա անունը։
Եսայու մարգարեություն 12. 1-4