Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հաստատեց լուրը՝ ազատվել է արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից։ «Նախարարն ինձ ասել է, որ ազատում է աշխատանքից, ես էլ ասել եմ՝ դեմ չեմ»,- ասաց Սմբատ Դաղբաշյանը։ Սմբատ Դաղբաշյանն ազատվել է նաև ՀՀ գլխավոր արյունաբանի պաշտոնից։ «Նախարարին շնորհակալություն եմ հայտնել որոշման համար։ Բողոքարկել չեմ պատրաստվում, ոչ մի խնդիր չունեմ, առողջություն և հաջողություններ եմ մաղթում բոլորին»,- ասաց Դաղբաշյանը։
Հարցին, թե ինչո՞վ է պատրաստվում հետագայում զբաղվել, կենտրոնի նախկին տնօրենն ասաց. «Կապրենք, կտեսնենք»։