Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Բաքուն օգտագործում է «Ֆորմուլա 1»-ը վարկանիշը բարելավելու համար

Բաքուն օգտագործում է «Ֆորմուլա 1»-ը վարկանիշը բարելավելու համար
14.06.2016 | 23:38

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում մեկնարկելիք «Ֆորմուլա 1» մրցարշավի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ: «Քաղաքացիների հիմնարար ազատությունները և ցանկացած այլախոհություն ճնշող ադրբեջանական կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին «Ֆորմուլա 1»-ն է, որ ցույց տա իրեն իբրև ժամանակակից և մեծահոգի իշխանություն»,- ասված է կազմակերպության փոխնախագահ Դենիել Քալինգրեյթի հայտարարությունում:


Նա կոչ է արել միջազգային հյուրերին ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների վրա: «Բաքու ժամանող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում ուշադրություն դարձնել մրցումների շղարշի ետևում թաքնված իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության, ավելի քան 80 լրագրողների, քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների չհիմնավորված ձերբակալությունների վրա», - հայտարարում է իրավապաշտպան կազմակերպությունը: Բաքվում «Ֆորմուլա 1»-ը կանցկացվի հունիսի 17-19-ը:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ