Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Արյուն՝ ի հիշատակ

Արյուն՝ ի հիշատակ
20.03.2015 | 11:54

ՀՀ արդարադատության նախարարությունը, տեղեկանալով Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի` Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի մասին, որոշել է անմասն չմնալ և մասնակցել կամավոր արյունատվությանը: Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մասնագետներն Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի շրջանակում իրականացվող դոնորների արյունատվության կարգը և պայմանները: «2015 թվականի ընթացքում Արյունաբանական կենտրոնում նախատեսվում է իրականացնել արյան հավաքագրում՝ կամավոր անհատույց դոնորներից՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի»,- ասել է Կենտրոնի արյունաբան, Արյան դոնորների ռեեստրի ղեկավար Աննա Սևոյանը և տեղեկեցրել, որ յուրաքանչյուր անհատույց դոնոր կարող է գրանցել իր արյունատվությունը www.bloodformemory.am կայքում: Կենտրոնի բժիշկ, Արյան և նրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանն, անդրադառնալով արյան դոնորությանը, տեղեկացրել է, որ դոնոր կարելի է դառնալ պահպանելով հետևյալ կանոնները՝ դաջվածքների, ասեղնաբուժության, ատամնաբուժական միջամտությունների հետաձգում՝ մինչև 6 ամիս, հանրապետությունից չպետք է բացակայել 1 ամիս և ավելի ժամկետով, ինչպես նաև արգելվում է ընդունել մի շարք դեղամիջոցներ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին բժիշկները տեղեկացրել են նաև, որ դոնոր կարող է լինել 18-65 տարեկան յուրաքանչյուր առողջ մարդ, ով կյանքի ընթացքում չի հիվանդացել դեղնախտով, 55կգ (կանանց համար) և 65կգ (տղամարդկանց համար) ավելի քաշ ունի, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի ժամկետով չի բացակայել հանրապետությունից:
Դոնոր չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր տեսողության խանգարումներ ունեն, ինչպես նաև ունեցել են ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա, ինֆեկցիոն հիվանդություններ՝ հեպատիտներ, էպիլեպսիա, էնդոկրին համակարգի հիվանդություններ և այլն: Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներն արյունատվության նպատակով օրերս կայցելեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ