ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Տրամադրվեցին դեղեր և բժշկական պարագաներ

Տրամադրվեցին դեղեր և բժշկական պարագաներ
19.03.2015 | 13:46

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման վրա, ըստ բժշկական ցուցումների, նախարարության կողմից ականատես-վերապրածներին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական պարագաներ:
«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերել` տրամադրելով խնամակալներ:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծվել են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը: Հավաքագրվել են նաև մարզաբնակների առողջական տվյալները:
Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագծի աջակցությամբ մարզաբնակ ականատեսների համար կազմակերպվում են մասնագետների պարբերական այցելություններ:
Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:
Նշենք, որ ականատես-վերապրածների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 հեռախոսահամարը:

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ