Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ինչու են այսպիսի կազմակերպությունները «մտահոգ» հայ ժողովրդի առողջությամբ

Ինչու են այսպիսի կազմակերպությունները «մտահոգ» հայ ժողովրդի առողջությամբ
03.03.2015 | 00:25

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում գործող որոշ միջազգային կազմակերպություններ հետևողականորեն երբեմն տեսանելի, երբեմն էլ աննկատ իրականացնում են միաբևեռ աշխարհակարգի կառուցման առաքելության պատվիրատուների առաջադրանքները: Վերջին ժամանակներս ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության օժանդակությամբ և նախաձեռնությամբ ՀՀ-ում իրականացվում է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ծրագիրը: Առաջին հայացքից թվում է, թե այս կազմակերպությունները բավականին օգտակար գործունեություն են ծավալում մեր երկրում: Մի՞թե այդքան «մտահոգ» են հայ ժողովրդի առողջությամբ և հարատևությամբ: Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջին ժամանակներս հարց էր բարձրացրել, թե անհրաժեշտ է դպրոցներից հանել հայ եկեղեցու պատմության պարտադիր դասավանդումը, որովհետև դա խղճի և մտքի ազատության ոտնահարում է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ է ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ծրագրով զրկում անհատին ընտրության իրավունքից` թաքնված կամ բաց կերպով խրախուսելով ՀՀ-ում այնպիսի օրինագիծ ընդունել, որտեղ բնակչության մեծամասնությունն այլ ելք չունենա և օգտվի պարտադիր «հարստացված» պրեմիքսներով (երկաթով, ֆոլիաթթվով, ցինկով, A, B վիտամիններով) պատրաստված այլուրի հացից, քանի որ այդ օրինագծին չենթարկվելու դեպքում խոշոր տնտեսավարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով, որոնք բնակչության մեծամասնությանը ապահովում են այլուրով: Ստացվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկակի ստանդարտներ է կիրառում: Մի կողմից` հորդորում է չխախտել երեխաների իրավունքն ու ընտրությունը դպրոցներում հայ եկեղեցու պատմության պարտադիր լինելու խնդրի շուրջ, մյուս կողմից` ոտնահարում է մարդու իրավունքները ՀՀ քաղաքացու նկատմամբ` այնպիսի իրավիճակ ստեղծելով, որ անհատը չունենա ընտրության իրավունք և գնի միայն հարստացված պրեմիքսներով պատրաստված այլուրը: Եվ ավելի մտահոգիչ է, որ նախքան օրենքի ընդունումը ԱԺ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն Հայաստան է ներկրել ալյուրի հարստացման սարքավորումները, ինչը բարոյական առումով էթիկայի խախտում է և ազգի արժանապատվության ոտնահարում:
Հարցն այն է, թե ինչու են այսպիսի կազմակերպությունները «մտահոգ» հայ ժողովրդի առողջությամբ, հոգևոր դաստիարակությամբ` իրենց ներկայացնելով «լուսե հրեշտակներ» և «բարեգործներ» մեր ազգի համար: Նկատում ենք մի ձեռագիր, որը բնորոշ է գերօլիգարխների միջոցով կառավարվող վերազգային կորպորացիաների` իրենց պատկերացրած նոր աշխարհակարգ ձևավորելու գործելակերպին, այս դեպքում` հարստացված այլուրի միջոցով կրճատել բնակչության թիվը, քանի որ անաչառ հետազոտությունները վկայում են և փաստում, որ այդ հավելումների կիրառման արդյունքում քաղցկեղի զանգվածային դեպքերի կտրուկ աճ է արձանագրվում: Ինչպես նաև խարխլել քրիստոնեական արժեհամակարգը դպրոցներում` ձևավորելով ապազգային, կոսմոպոլիտ, կառավարվող անհատազուրկ էակներ, որոնք կենթարկվեն ոչ թե ազգային պետության, այլ վերազգային կորպորացիաների օրենքներին:
Մի՞թե անհրաժեշտ է թույլ տալ ազգային անվտանգությանը սպառնացող նման կազմակերպությունների գործունեությունը ՀՀ-ում, որոնք փորձում են խարխլել և՛ ազգային-հոգևոր նկարագիրը, և՛ քայքայել մարդկանց առողջությունը: Կարծում եմ` այսպես շարունակվելու դեպքում անհրաժեշտ է դիմել իշխանություններին համապատասխան օրինագծով, որպեսզի կասեցվի ապազգային նման միջազգային կառույցների գործունեությունը, որը սպառնում է ազգային անվտանգությանը:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ