Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3700 է

ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3700 է
01.12.2014 | 20:10

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականին: 1988-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013 թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1315 մարդ (69 %), իգական սեռի ներկայացուցիչների շրջանում արձանագրվել է վարակի 591 դեպք (31 %): ՄԻԱՎ վարակի 38 դեպք (2 %) է արձանագրվել երեխաների շրջանում:
ՄԻԱՎ-ով վարակվածների 53%-ն ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (63 %) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (28 %): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 979-ի մոտ (կին` 255, երեխա` 21) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 143-ի մոտ՝ 2013 թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 403 դեպք: Մահացածների թվում 69 կին և 7 երեխա են:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ կանայք վարակվել են հիմնականում սեռական ճանապարհով (97 %):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 654 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 34,3 %-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 86,4, որին հաջորդում են Լոռու մարզը, Երևանը, Սյունիքի մարզը, համապատասխանաբար` 77,6, 61,3, 60:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:
ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2 % է:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ