Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Վստահ եմ, որ բազում մարդկանցից մեկն եմ, ում վերադարձրել եք լույս աշխարհը տեսնելու երջանկությունը

Վստահ եմ, որ բազում մարդկանցից մեկն եմ,  ում վերադարձրել եք լույս աշխարհը  տեսնելու երջանկությունը
10.10.2014 | 12:48

Համարյա 30 և ավելի տարի բժիշկներին դիմելու անհրաժեշտություն չէր առաջացել, բայց տարիքն իր խոսքն ասում է, և՝ ասաց: 74 տարեկանում կորցրի տեսողությունս, դիմեցի բժշկի, պարզվեց՝ տարիքային կատարակտ է, և անհետաձգելի միջամտություն է պահանջվում: Հայտնի պատճառներով բուժումը ձգձգվեց: Բարի մարդկանց օգնությամբ ստացա առողջապահության նախարարության ուղեգիր՝ պետպատվերի շրջանակներում բուժվելու համար: ՈՒղեգրով ներկայացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ակնաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Լիլիթ Ջհանգիրյանը մանրազնին ստուգումներ կատարեց, ախտորոշումը հաստատեց՝ անհրաժեշտ էր վիրահատություն: Այստեղ ևս բախտս բերեց, պիտի վիրահատեր բժշկական գիտությունների դոկտոր, «Գապէքս» ակնաբուժական կլինիկայի գլխավոր տնօրեն Ահարոն Գաբրիելյանը: Մեր զրույցների ընթացքում հասկացա, որ գործ ունեմ նախ բարի մարդու, հետո՝ բարձրակարգ ակնաբույժի հետ: Չսխալվեցի: ՈՒ հիմա՝ վիրահատությունից հետո, անպայման ուզում եմ ասել՝ շնորհակալություն, բժիշկ, ինձ աչքի լույս վերադարձնելու համար: Շնորհակալություն Ձեր անշահախնդիր ու հոգատար վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ բազում մարդկանցից մեկն եմ, ում վերադարձրել եք լույս աշխարհը տեսնելու երջանկությունը, ում վերադարձրել եք կյանքը լիարժեք ապրելու իրավունքը: Ընդունեք Ձեր ձեռքով աշխարհը նորից տեսնողներիս երախտագիտությունը: Խորին շնորհակալություն նաև Լիլիթ Ջհանգիրյանին և ողջ անձնակազմին՝ սրտացավ, հոգատար, մարդկային ջերմ վերաբերմունքի համար:


Ալբերտ ՀԵՐԻՔՆԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 4025

Մեկնաբանություններ