ՈՒկրաինայի անջատողականները երկրի իշխանություններին են հանձնել ՈՒկրաինայի տարածքային պաշտպանության 9-րդ գումարտակի երկու շարքայինների: Նշենք, որ գերիների փոխանակումը սեպտեմբերի 5-ին Մինսկում ստորագրված զինադադարի 12 կետերից մեկն է: Այժմ կողմերը զբաղված են համապատասխան ցուցակների հստակեցմամբ: ՈՒկրաինայի իշխանությունների տվյալներով՝ անջատողականները գերի են վերցրել մոտ 200 ուժայինների: