Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Խնդրում եմ բոլորիդ` աղոթել նրա հոգու խաղաղության ու հանգստության համար

Խնդրում եմ բոլորիդ` աղոթել նրա հոգու խաղաղության  ու հանգստության համար
27.05.2014 | 00:48

Մի քանի օր առաջ Բրբենկի սբ Ջոզեֆ հիվանդանոցում մահացել է ավելի քան տասներկու տարի հիվանդանոցում անշարժ պառկած, ընտանիքից հեռու Հենրիկ Մնացականյանը, մոտ վաթսուն տարեկան։ Հենրիկը 48 տարեկանում երեք ամսով Ամերիկա էր մեկնել համերգների: Նա հրաշալի կլառնետ է նվագել: Երեք ամիս հետո նրա ընկերները խնդրում են, որ նա որոշ ժամանակ էլ մնա: Ահա այդ ժամանակ նա ստանում է ուղեղի կաթված և գամվում անկողնուն: Ավելի քան տասներկու տարի նա հիվանդանոցում էր և շնչում էր արհեստականորեն, ուղեղը աշխատում էր քսան տոկոսով: Ես փորձեցի օգնել նրան իբրև հոգևորական: Հատուկ թույլտվությամբ երկրորդ բժիշկ տարա` ստուգելու համար նրա ապրելու կարողության չափը: Անկեղծ ասած, ծրագիր ունեի նրան ուղարկելու Հայաստան, որ միանա իր ընտանիքին, որից բաժանված էր երկար տարիներ, եթե առանց արհեստական գործիքի կարողանար գոնե շնչել: Բայց պարզվեց, որ դա անկարելի է. եթե այդ գործիքը անջատեինք, նա կմահանար: Եվ այսպես չկարողացանք նրան օգնել: Հիշում եմ, մի անգամ հերթական այցելության ժամանակ կլառնետով մի քանի երգ ձայնագրեցի ու ձայնագրիչը հետս տարա հիվանդանոց: Ասացի փորձեմ, տեսնեմ` ինչ կզգա: Երբ միացրի երաժշտությունը, չեմ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ: Նրա աչքերը փայլեցին, ձեռքերն ու ոտքերը ակամայից սկսեցին շարժվել: Նա մեկ ինձ էր նայում, մեկ պատի վրա դրված իր կլառնետով նկարին: Երևի ուզում էր հասկացնել, թե ինքը ժամանակին այդպես է նվագել: Իմ մեջ հույսեր արթնացան, և դրանից հետո նորից բժիշկ տարա, բայց... Մի խոսքով` ցավալի է, որ մարդ օտար ափերում, առանց ընտանիքի տեսության, իր մոր, իր կնոջ ու իր զավակների կարոտը սրտում հեռացավ աշխարհից:
Խնդրում եմ բոլորիդ աղոթել նրա հոգու խաղաղության ու հանգստության համար և աղոթել, որ ընտանիքը Սուրբ Հոգով մխիթարվի: Հիմա աշխատանքներ են տարվում նրա մարմինը Հայաստան տանելու: Ողջ ժամանակ չկարողացանք նրան ուղարկել, գոնե մարմինը հանձնվի հայրենի հողին:

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ