Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը Եվրոպան համարում է խտրականություն

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը Եվրոպան համարում է խտրականություն
22.01.2014 | 17:03

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում նորածինների սեռի խախտված հարաբերակցություն գրանցվել է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, ինչպես նաև բալկանյան որոշ երկրներում` առավելապես Ալբանիայում և, ավելի պակաս չափով, Մոնտենեգրոյում, Կոսովոյում և նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետությունում: Նման երևույթի կարելի է հանդիպել նաև Արևելյան Եվրոպայում` ներգաղթյալների որոշ համայնքներում: Կա տարածված կարծիք, որ այս անհամամասնության պատճառը հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն է:

Բնականոն է համարվում ծնելիության` 102-ից 106 արական սեռի` 100 իգական սեռի դիմաց հարաբերակցությունը: 2011թ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նորածինների սեռերի խախտված հարաբերակցության տագնապալի մակարդակներ է մատնանշել անդամ երկրներից մի քանիսում: Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում այդ հարաբերակցությունը կազմել է 112/100, մինչդեռ Վրաստանում` 111/100:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով իրականացված զեկույցում ներկայացված 2013թ. ցուցունիշներն անգամ ավելի վատն են, և այդ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 114-115/100, իսկ Ադրբեջանում` 116/100: Բացի այդ, զեկույցում 110-ից բարձր մակարդակ գրանցվել է նաև Ալբանիայում, Մոնտենեգրոյում, Կոսովոյում, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության որոշ մասերում:
Հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը դեռևս ուղենիշներ չի սահմանել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ:
Մարդու իրավունքների և բիոբժշկության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արգելում է «ապագա երեխայի սեռն ընտրելու նպատակով» բժշկական միջամտությունը, «բացառությամբ, եթե դա արվում է սեռով պայմանավորված ժառանգական բնույթի լուրջ հիվանդությունից խուսափելու համար»: ԵԽ 47 անդամ պետություններից միայն 29-ն են միացել և վավերացրել կոնվենցիան: Այդ պետությունների շարքում են Ալբանիան և Վրաստանը, սակայն ոչ՝ Հայաստանն ու Ադրբեջանը:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ