Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Գիտնականները պարզել են, թե երբ է թեյը վերածվում թույնի

Գիտնականները պարզել են, թե երբ է թեյը վերածվում թույնի
18.01.2014 | 17:30

Կանաչ, սև, դեղին, կարմիր կամ նույնիսկ սպիտակ թեյը երկար ճանապարհ է կտրել, մինչև մեզ հասնելը; Հեռավոր Արևելքից մեր հայրենիք հասած ըմպելիքն այսօր դարձել է մեր սննդի անբաժանելի մասը: Այն ունի յուրահատուկ համ և հրաշալի բուժիչ հատկություն: Թեյը պարունակում է կոֆեին, ինչի շնորհիվ այս ըմպելիքը դառնում է ավելի «փափուկ», այն ունի կազդուրիչ ազդեցություն և խթանում է ուղեղի ակտիվությունը, կարգավորում է արյան ճնշումն ու աշխուժություն հաղորդում: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր նախապայման, այն է՝ օգտակար է միայն նոր եփած թեյը, իսկ մեկ օր առաջ պատրաստած ըմպելիքը թչ միայն կորցնում է օգտակար հատկությունները, այլև վնասակար է առողջության համար: Գիտնականները պարզել են, որ 24 ժամից ավելի պահված թեյի եփուկը կորցնում է բոլոր սնուցիչներն ու հանքային բաղադրիչները, բացի այդ, օրգանիզմում այն կարող է առաջացնել նաև սնկեր, բակտերիաներ և այլն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ