Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Միասեռականությունը հիվանդություն չէ, ապրելակերպ է»

«Միասեռականությունը հիվանդություն չէ, ապրելակերպ է»
29.11.2013 | 16:53

Ըստ սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԻ` միասեռականությունը բժշկության մեջ ընդունված է անվանել սեռական կողմնորոշման խանգարում կամ սեռական ուղղվածության շեղում:
«Սա հիվանդությունների շարքից պետք է հանել: Սա մարդու ապրելակերպ է, ինչպես շաքարախտը և այդ կարգի այլ հիվանդությունները: Սեռական շեղումերն առանձնանում են նրանով, որ կարող են առաջանալ վաղ տարիքից, մանուկ ժամանակ»,-նշեց հոգեթերապևտը` հավելելով, որ մինչև հիմա լրիվ պարզված չէ` ինչպես է դա առաջանում, երբ և ինչպես է զարգանում: Բանախոսի փոխանցմամբ, կարծիք կա, որ այդ խանգարումները առաջանում են երեքից-չորս շաբաթական հղիության ընթցաքում` ոչ բավարար սեռական ակտիվության ժամանակ:
Ինչպես մասնագետն է նշում` հոմոսեքսուալիզմի առաջացման տեսություններից մեկը կաբինետային հոմոսեքսուալիզմն է` «երբ տղամարդը գնում է որևէ աշխատանք անելու և իր տղամարդ շեֆը, իմանալով, որ աշխատողն ընտանիք, երեխաներ է պահում, առաջարկում է դրամի դիմաց հոմոսեքուալ կապի մեջ մտնել նրա հետ: Այստեղ արդեն տղամարդուց է կախված` կհամաձայնվի, թե՞ ոչ»:
Բժշկական տեսանկյունից այս մարդիկ առանձնացված են` ավելի ինքնամփոփ են, մելամաղձոտ, դեպրեսիոն վիճակում ավելի շատ են հայտնվում, հաճախ ունենում են գլխապտույտներ, գլխացավեր, տառապում են անքնությամբ:
Մ. Զաքարյանի մեկնաբանմամբ, հոմոսեքսուալ տղամարդիկ ավելի ծանր են տանում բաժանումը, քան կին-տղամարդ հարբերություններում` զույգերից մեկը: Առաջինների մոտ այդ բաժանումը կարող է հասնել ընդհուպ մինչև ինքնասպանության:
«Ինչպե՞ս կարող է մարդը ձերբազատվել այդ հիվանդագին զգացողությունից, կա՞ բուժում, ո՞րն է ելքը»` irates.am-ի հարցին պարոն Զաքարյանը պատասխանեց, որ եթե հոմոսեքսուալիստը ուզենա բուժվել կամ վերադառնալ նորմալ կյանքի, ապա նա անպայման կբուժվի, իսկ եթե չի ուզում` հայտարարելով, որ սա է իր կյանքը, պարզ է` չի բուժվի. «Ինձ մոտ մի տղամարդ է բուժվել, ով երազախաբությամբ էր տառապում: Նա ձգտում էր սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ, իմ մոտ բուժվելուց հետո նրա մոտ հետաքրքություն առաջացավ կանանց նկատմամաբ»,-ասաց հոգեթերապևտը` կրկին շեշտելով, որ հոմոսեքսուալիզմը առաջին հերթին սեռական բնազդի, ցանկությունների հոգեբանական խանգարում է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ