Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Rexona»-ի դավադրությունը

«Rexona»-ի դավադրությունը
13.11.2013 | 16:09

Սա դեզոդորանտ է։ Նրա նպատակը քրտինքի տհաճ հոտի փոխակերպումն է անուշ բույրի։ Գեղահաճ շշիկի առջևի մասում ֆիրմային նշանն է, անհրաԺեշտ բացատրությունները և պղպջակներ պատկերող մի հատված։ Հետին մասում մրջնատառ գրությունների մի ամբողջ զորաշար է, ցավոք, ուկրաիներեն։ Մի խոսքով հայտնի ֆիրմային մակնշումը ձգում է, և կանայք մեր հարգևոր այն սիրով ձեռք են բերում։ Հետո, հասկանալի է, նույնքան սիրատոչոր փորձում են վայելել սույն օծանելիքը։ «Rexona»-ի պարագայում դա անհնար է, քանզի տիկին Հասմիկը, ձեռք բերելով հոտամեկուսիչ հեղուկը ՎԱՍ (Խորենացու փողոց) սուպերմարկետից, սույն ամսի 8-ին մնաց ափիբերան. հեղուկը ֆշշաց, վերածվեց սպիտակ փրփուրի։ Այն անբույր էր և համառորեն կպչուն։ Մի խոսքով, արտավիժումից անմիջապես հետո նշյալ «օծանելիքը» վերածվում է ճերմակ, կպչուն և (բարեբախտաբար) բուրազուրկ մի խյուսի։ Բնականաբար, «օծանելիքային դավադրության» մեջ հայտնված տիկնայք փափկասուն և աղջիկները փոմփոշիկ ստիպված են խյուսը քերել և հեռացնել մարմնից։ Սա ընդամենը մեկ դեպք է, բայց չէ՞ որ հայոց շուկայում դավադրություն է ամենուր, օծանելիքը (այն էլ՝ հռչակավոր բրենդի ներկայացուցիչը, զորօրինակ՝ L’INSTANT MAGIC, XHUGOX և այլն) չի բուրում, օճառը չի մաքրում, ոջլասպան դեղն էլ նպաստում է ոջիլների, մորմերի և այլ տխմար արարածների բազմացմանը։ ( Իսկ քաղաքում համառ շշուկներ են շրջանառվում և հուշում են մեզ, որ այս ամենը կատարվում է մեր քթի տակ, այսինքն, սննդային, ապրանքատեսակային զեղծարարության մեջ թրծված որոշ շուկայասպան ծովահեններ նոր բարձունքներ են նվաճում, զի եթե կեղծված օղու մեջ այսուհանդերձ օղի հիշեցնող ինչ-որ բան կա, կամ եղծված կաթնաշոռում կաթ, այնուամենայնիվ, հնարավոր է հայտնաբերել, ապա հեղուկաքսուկային ոլորտում գնորդին մնում են դատարկ սրվակն ու շշիկը։ Մի խոսքով, ուշքի եկեք և գրոհի անցեք սպառողների շահերի պաշտպանությանը միտված պետական և հանրային կառույցներ, Ամանորը սարերի հետևում չէ։ Մի խոսքով, հարկ է, որ յուրաքանչյուր մաքրող-ախտահանող-պճնող հեղուկ հենց վաճառատանը փորձարկվի։ Ինքս դա կենսագործում են ամենուր, այսինքն, հենց վաճառատանը փորձարկում եմ օճառի զորությունը։ Արդյունավետությունը բացառիկ է։ Ի դեպ, սույն «Rexona»-ն գտնվում է խմբագրությունում և ցանկացողները, այդ թվում նաև՝ֆիրմայի ներկայացուցիչները, կարող են դրանով հիանալ լրագրողական մեր անհանգիստ միջավայրում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ