Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն

Ծխախոտն ու ալկոհոլը նպաստում են հանցագործների ծնվելուն
20.10.2013 | 15:07

Հղիության ընթացքում ծխախոտի և ոգելից խմիչքների օգտագործումը մեծացնում է հանցագործ երեխա ունենալու վտանգը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին պատմել է մանկական հոգեբույժ Եվգենի Մակուշկինը:

Ըստ նրա, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը հատկապես հղիության առաջին եռամսյակի ընթացքում, կարող են հանգեցնել երեխայի մտավոր արատների: «Ապագայում այդ երեխաները, շատ հավանական է, կփորձեն կատարել անօրինական գործողություններ և հանցագործություններ»,- ասել է Մակուշկինը: Նրա խոսքով, պտղի և ալկոհոլի միջև գոյություն ունեցող վնասակար կապը արդեն իսկ ապացուցված է գիտականորեն և կոչվում է պտղի ալկոհոլային համախտանիշ:

Հոգեբույժը ընդգծել է, որ այլ երկրներում, որտեղ հղի կանայք տառապում են ալկոհոլի կախվածությունից և ենթարկվում են հարկադիր հոսպիտալացման, Ռուսաստանին չի սպառնում:

Ավելի վաղ հետազոտողները ապացուցել են, որ այն հղիները, ովքեր օգտագործում են ալկոհոլ շաբաթը մեկ կամ երկու անգամ (մոտավորապես 175 միլիլիտր գինի կամ կես լիտր գարեջուր), չեն վնասում երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացմանը:

Գիտնականները նշում են նաև, որ երեխաների մայրերը, ովքեր հղիության ողջ ընթացքում մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործում ունեն մի շարք վարքագծային և հուզական խնդիրներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ