Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» «Իզմիրլյան» հիմնադրամի հուսալի գործընկերն է

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ»  «Իզմիրլյան» հիմնադրամի  հուսալի գործընկերն է
18.10.2013 | 00:04

Առողջապահության ոլորտում այս տարվա խոշոր ներդրումը 12 մլն դոլար է։ Օրերս «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Սիմոն-Մանուկյանի ձեռամբ Երևանում բացվեց պրոկտոլոգիայի նոր գիտահետազոտական կլինիկան։
«Շինարարական աշխատանքներն իրականացվել են բարձր մակարդակով և առողջապահության ոլորտի պահանջներին համապատասխան»,- մեզ հետ զրույցում նշեցին շինարարները։ Գաղտնիք չէ, որ հիվանդանոցային շինարարությունն էապես տարբերվում է ընդհանուր շինարարական նորմերից։ Այս առումով կարելի է ասել, որ 2003-ից սկսած Հայաստանում լայն թափ ստացավ հիվանդանոցային շինարարությունը, և այս ճյուղը նոր զարգացում ապրեց։
Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի վերակառուցմանը զուգահեռ իրականացվել է նաև սարքավորումների արդիականացում։ «Տեխնիկայի վերջին խոսքով հագեցած այս կլինիկայում այսուհետ հնարավոր կլինի իրականացնել բարդ վիրահատություններ առանց կտրվածքի, լազերային բուժում։ Այս կլինիկան լուրջ հայտ է տարածաշրջանում և կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»,- համոզված են փորձագետները։
Հետաքրքրական է, որ վերակառուցված կլինիկան նաև գիտահետազոտական ինստիտուտ է, ինչը բոլորովին նոր կարգավիճակ է ենթադրում։ Կարելի է հուսալ, որ այն տարածաշրջանում կկարևորվի ոչ միայն հիվանդներին մատուցվող բացառիկ ծառայություններով, այլև գիտական հետազոտություններով։ Վերակառուցված կլինիկայում գործում են ինը հիմնական բաժանմունք և գիտաուսումնական «Սուրբ Ներսես Մեծ» կենտրոնը, որը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի և ազգային առողջապահական ինստիտուտի հետ համատեղ իրականացնելու է գիտական ծրագրեր։
Ի դեպ, նորարարություններն այստեղ վերը նշվածով չեն սահմանափակվում։ Բժշկական այս համալիրում առաջին անգամ ներդրվում է բանկային ծրագիր, որն իրականացվելու է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» հետ։ Ծրագրի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով խավին, քանի որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» տրամադրելու է վարկ առանց գրավի` բուժման վճարի համար։ Ճիշտ է, դեռևս չի հստակեցվել, թե վարկը քանի տոկոսով է տրամադրվելու, սակայն հայտնի է, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» «Իզմիրլյան» հիմնադրամի հուսալի գործընկերն է, ինչն ապացուցվել է տարբեր ծրագրերով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ