Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հայաստանում սկսել է կիրառվել Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը

Հայաստանում սկսել է կիրառվել Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը
16.10.2013 | 15:20

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքում սկսվել է կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը, որն, ըստ էության, առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ: Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:

Այ-Ստենտի գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆոռնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Վերջինս բազմիս այցելել է Հայաստան և ինքնակամ իրականացրել է բազմաթիվ վիրահատություններ:
Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ-ի աջակցությամբ վերապատրաստվել է բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ` ԱՄՆ-ում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Շենգավիթ» ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ ԱՄՐՈՅԱՆԸ: «Այ-Ստենտի գործարկումն այնքան հեղափոխական է և կարևոր, որ սարքի աշխատանքներին ծանոթանալու համար հատուկ այցով Հայաստան է ժամանել Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր, բժիշկ Ռիչարդ Լինսդրոմը, ով ԱՄՆ-ում և աշխարհում եղջերաթաղանթի, կատարակտի, ռեֆրակտիվ և լազերային վիրաբուժության ոլորտներում առաջատար մասնագետներից է»,-ասաց բանախոսը: Նա նշեց, որ պրոֆեսոր Լինսդրոմին ուղեկցում են մի շարք բժիշկներ` ակնաբույժներ և վիրաբույժներ: Ըստ անեսթեզիոլոգի, կանխատեսվում է, որ 2020 թ. գլաուկոմայով հիվանդների թիվը կհասնի շուրջ 80 մլն-ի: Այդ հիվանդությունը համաշխարհային առողջապահության համար ստեղծում է լուրջ կլինիկական և ֆինանսական խնդիրներ` անդրադառնալով ավելի քան 60,5 մլն մարդու տեսողության վրա: «Այս հիվանդությամբ տառապող մարդկանց 74 տոկոսը կունենա բաց անկյամբ գլաուկոմա, որը կուրության տանող թվով երկրորդ պատճառն է»,-նշեց բժիշկը և ավելացրեց, որ Այ-Ստենը միտված է նշված խնդրները կարգավորելուն, ինչպես նաև որոշակի թերապևտիկ և վիրահատական սահմանափակումները վերացնելուն:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների՝ աչքի ու նրա հավելյալ ապարատի հիվանդություններով գրանցված բնակչության թիվը Հայաստանում 2004-2011թթ. ընթացքում աճել է 2,5 անգամ, 2011թ-ին կազմելով 3,272 մարդ` 100 հազար բնակչի հաշվով: Նույն աղբյուրի համաձայն` 2011թ-ի դրությամբ 7,458 մարդ գրանցված է եղել գլաուկոմա հիվանդությամբ, ըստ որում՝ գլաուկոմայի գրանցված դեպքերի թիվը 2004-2011թթ. ընթացքում աճել է շուրջ երկու անգամ: ՀԱՆ-ի ակնաբույժները 2003-2011թթ. ընթացքում ՀՀ բնակչության շրջանում գրանցել են գլաուկոմայի 6,401 դեպք, որոնցից 3,412-ը կամ շուրջ կեսը ՀԱՆ-ի կողմից ախտորոշվել են առաջին անգամ:
Նշենք` Հայաստանում արդեն շուրջ 2,300 հիվանդի տեղադրվել է Այ-Ստենտը՝ ընդհանուր առմամբ շուրջ 5000 սարք:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ