Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

Հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս
07.10.2013 | 17:26

Հոկտեմբեր ամիսը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Այսօր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս ամսվա ընթացքում Հայաստանում կկազմակերպվեն թեմային առնչվող մի շարք գիտակրթական կոնֆերանսներ և սեմինարներ, հայաստանյան բժիշկները դասախոսություններ կանցկացնեն տարբեր բուհերում և հիմնարկներում: Տիկին Հակոբյանի տեղեկացմամբ, Կենտրոնում կսահմանվեն նաև հատուկ զեղչեր, ինչն հիմնականում կվերաբերվի թվային մամոգրաֆիային (15-30 տոկոս): «Ակցիան կնպաստի, որպեսզի պրոֆիլակտիկ հետազոտվեն նաև սոցիալապես անապահով ընտանիքի անդամները: Հայաստանում հաճախ պատճառաբանում են, թե չեն հետազոտվում գումար չունենալու պատճառով»,-նշեց բանախոսը, ում խոսքով, կանայք այսօր խուսափում են պրոֆիլակտիկ ստուգումներից ոչ թե գումար չունենալու, այլ վախի պատճառով: «Մեր կանայք իսկապես ունեն բժշկի չգնալու խնդիր: Կա հասարակության մի խավ, որը տարբեր պատճառներով ընդհանրապես չի այցելում բժշկի: Բայց այսօր այդ կարծրատիպը կարծես թե կոտրվել է: Սա խոսում է նաև կենտրոնի աշխատանքի մասին»,-ասաց նա:

Կրծքագեղձի քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանխել հիվանդության տարածումը, սակայն, շատ դեպքերում, հիվանդը բժշկի օգնությանը դիմում է շատ ուշ: Այսօր կան դեպքեր, երբ քաղցկեղը հայտնաբերվում է բարդացման շրջանում: Պատճառն այն է, որ կինն անգամ տեղյակ չի լինում հիվանդության մասին: Սրանում իր համոզմունքը հայտնեց մասնագետ, ռադիոլոգ Անի ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նա տեղեկացրեց, որ կանանց 70-80 տոկոսի մոտ այսօր կա մաստոպատիաներ, բորբոքումներ և այլ գոյացություններ: «Կան բարորակ գոյացություններ, որոնք պահանջում են դինամիկ բուժում, և հակառակը: Կան գոյացություններ, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում»,-նշեց ռադիոլոգը` հավելելով, որ արդյունքը մեծ է լինում, երբ հիվանդը բժշկին դիմում է նախաքաղցկեղին փուլում:
Կենտրոնում գործում են անվճար ծառայություններ հաշմանդամների, բազմազավակ մայրերի, զոհվածների ընտանիքի անդամների համար: Տեղեկացանք, որ վերջերս բացված վիրահատարանում արդեն վիրահատվել է շուրջ 135 մարդ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ