Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Գիտնականներին լսես՝ սոված կմնաս

Գիտնականներին լսես՝ սոված կմնաս
21.07.2013 | 12:24

Դանիայի սննդի ազգային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ սովորական մթերքները շատ հաճախ վնասակար միացությունների աղբյուր են: Գիտնականները կազմել են 2004-2011 թվականներին սննդի մեջ օգտագործվող վտանգավոր նյութերի ցուցակը: Պարզվում է`անօրգանական միացություններից մկնդեղը, ակրիլամիդը, կապարը, կադմիումը, ինչպես նաև դիոքսինը 2003-ի համեմատ նվազել են: Սակայն, միևնույն է, մթերքներում դրանց մակարդակը նորմայից բարձր է:
Ի դեպ, ակրիլամիդի նույնիսկ չափավոր քանակությունը վտանգավոր է առողջության համար և քաղցկեղածին տարրեր է պարունակում: Այս նյութն առաջանում է, երբ ածխաջրերով հագեցած սննդամթերքը տապակում կամ եփում եք: Կարևոր է, որպեսզի տապակելու ջերմաստիճանը չգերազանցի 120 աստիճանը: Միջին վիճակագրական դանիացին մեկ օրում ընդունում է 16 միկրոգրամ ակրիլամիդա, սակայն դա էլ շատ- շատ է:
Փորձագետները խորհուրդ են տալիս ջերմային մշակումը սահմանափակել 175 աստիճանով: Մեծահասակների համար 36% վտանգավոր միացություններ առաջանում են կարտոֆիլից, 30%` սուրճից, 13%՝ հացից: Իսկ երեխաների դեպքում 43%-ը` կարտոֆիլից, 20%-ը`չիպսից և շոկոլադից, 16%-ը` հացից:
Ի դեպ, երեխաների համար վտանգավոր են նաև բրնձից պատրաստված բլիթները և բրնձի շիլան, քանի որ դրանցում մկնդեղ կա: Բրնձի երկարատև օգտագործումը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ