«Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել:
Երևան քաղաքի բյուջեով բուժհաստատությունների համար նման միջոցներ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հատկացվում է առաջին անգամ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ