Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հայաստանում չափահաս բնակչության մոտ 52 տոկոսի մոտ առկա է զարկերակային բարձր ճնշում

Հայաստանում չափահաս բնակչության մոտ 52 տոկոսի մոտ առկա է զարկերակային բարձր ճնշում
07.04.2013 | 15:05

Ապրիլի 7-ը, որպես առողջապահության համաշխարհային օր, այս տարի նվիրված է զարկերակային գերճնշմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարին այն անցկացնում է «Վերահսկեք ձեր զարկերակային ճնշումը, նվազեցրեք ինֆարկտի և ինսուլտի ռիսկը» կարգախոսի ներքո:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի փոխանցմամբ, յուրաքանչյուր տարի կազմակերպությունը ընտրում է գլոբալ, գերակա առողջապահական խնդիրներից մեկը, որին նվիրված միջոցառումներ է իրականացում և՚ համաշխարհային, և տարածաշրջանային մակարդակով:
Միջոցառումների նպատակը`առաջին հերթին հանրության իրազեկվածությունը բարձրացնելն է այդ խնդիրների մասին:
Զարկերակային գերճնշումն առողջապահական լուրջ խնդիր է, քանի որ համաձայն ԱՀԿ վիճակագրության, աշխարհի երեք չափահաս բնակչից մեկը (25 տարին լրացած), ունի բարձր զարկերակային ճնշում: Հայաստանում չափահաս բնակչության մոտ 52 տոկոսի մոտ առկա է զարկերակային բարձր ճնշում:
Զարկերակային նշման բարձր մակարդակը, ըստ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի, համաշխարհային լուրջ առողջապահական խնդիր է`ելնելով հիվանդության տարածվածության և մահացություն առաջացնելու հանգամանքից: Զարկերակային գերճնշումը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան` կանանց: Դա պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն կանանց`տղամարդիկ ավելի շատ են չարաշահում ռիսկի գոծոն հանդիսացող ծխախոտը և ալկոհոլը:
Մասնագեների համոզմամբ, զարկերակային գերճնշմանը նպաստում են մի շարք գործոններ, որոնց թվում են ոչ առողջ ապրելակերպը, սխալ սննդակարգը, սթրեսը, ինչը վերջիններիս պնդմամբ հնարավոր է ժամանակին կանխարգելել, եթե գործի հանրային իրազեկումը:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Հայաստանում շուտով կմեկնարկի սկրինինգային ծրագիր, որի նպատակն է իրականացնել սրտանոթային, այդ թվում զարկերակային ճնշման վաղ հայտնաբերում և համապատասխան միջոցառումներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ