Մարտի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մարտի 6-ին և 7-ին դարձյալ մեկնելու են մարզային հանդիպումների: Մարտի 6-ին կլինեն Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, իսկ 7-ին` Թալինում, Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Ապարանում: Մարտի 8-ին ժամը 5-ին նախատեսվում է տոնական հանրահավաք` Կանանց միջազգային օրվան նվիրված: