Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի Գալաթասարայի համալսարանի մասնաշենքերից մեկում հունվարի 22-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` պատմական շենքի 3-րդ հարկում բռնկած հրդեհի պատճառն էլեկտրալարերի հետ կապված խնդիրն է եղել: Էական վնաս է կրել Ստամբուլի Գալաթասարայի համալսարանի պատմական շենքը, որը, ըստ թերթի, 1871-ին կառուցել է հայ ճարտարապետ Սարգիս Պալյանը: Շինությունը նախագծված է եղել որպես պալատ, 1992-ին փոխանցվել է Գալաթասարայի համալսարանին: