ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հիմա մենք վա՞գր ենք, թե՞ առյուծ

Հիմա մենք վա՞գր ենք, թե՞ առյուծ
04.12.2012 | 00:25

Իհարկե, կարելի էր լիքը ուրախանալ ու ասել, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը «բաշարում» է շախմատ խաղալ` առանց նարդու զառերի, նաև տիեզերակարգն է իր կողմից, և անկախական շարժումն ու չճանաչված երկրների դեմարշը հեղեղել է աշխարհը` Կատալոնիա, Շոտլանդիա, ԱՄՆ-ի նահանգներն են ոտքի կանգնել, իսկ Պաղեստինի` ՄԱԿ-ի դիտորդ-անդամ դառնալը, ինչպես ասում են, վերջն էր:
Չնայած մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ դա վերջն էր առաջին մասի, ինչն էլ նշանակում է, որ տարածաշրջանում սկսվում է այն, ինչին այսքան սպասում էինք` Սիրիան և Իրանը «վերցվում» են: Պաղեստինին անկախության որոշակի ստատուս շնորհելով, աշխարհը, նույն «դեմ» ԱՄՆ-ը զսպիչներ են կիրառում Իսրայելի դեմ, նախ` Թուրքիային պահելով Սիրիայի հետ խաղում, որպես առաջապահ (էնտեղ էլ Թուրքիայի սիրուն աչքերը հանելով քրդերով), որպեսզի Իսրայելը սպասվող զարգացումներում «չհաբռգի»-վերահսկողությունից դուրս գա, մինչև աշխարհի կառավարիչներն իրենց հարմար ձևով բաժանեն ու տիրեն Մեծ Մերձավոր Արևելքին:
Հայաստանն էլ էս մեծ խաղում, մի կողմից, սեփական ծառը ջրեց. կողմ քվեարկելով «անկախացող» երկիր Պաղեստինին, սեփական Արցախի խնդրի վրա ջուր ցողելով, մյուս կողմից էլ` Ռուսաստանին ասաց` բա դե, տեսնում ես, «դրուգ», այ «ըսենց» էլ ապրում ենք իրար հետ, «պադերժկա» անում միմյանց:
Էս ամենը համարենք մեկ այլ զրույցի թեմա, դառնանք մեր դարդին, բայց մի պահ և «մույս» կողմից մոտենանք ու շշնջանք հայոց արտքաղաքականությունից խիստ դժգոհ Վարդան Օսկանյանի ականջին. Մինասի՛չ, իզուր էլ ինքնաթիռի զուգարանի վրա գրեցիք «օկուպեյշըն». ոչ միայն այն պատճառով, որ մենք վագր ենք ու թռչել գիտենք (ինքնաթիռո՛վ. ասա, ա՛յ Մինասիչ, ասեիր առյուծ, էլի, ի՞նչ էր գնում քեզնից, էսօր կարող է էդ մի հատիկ բառը էն ղդար նշանակություն ունենալ, որ Կոլյայիչը իր թեկնածությունը զիջեր «զձեզ», զի առյուծն առյուծ է` վագր լինի, թե ոչ), այլ որ ՈՒրուգվայը, գիտեք, ուզում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, և այդ ուղղությամբ թե՛ «միրովոյ սոոբշեստվան», թե՛ հայաստանյան «տուրիստ» իշխանությունն ու յուր Նալբանդյանը լուրջ գործ են անում:
ՈՒրուգվայն էլ, գիտեք (Մինասիչ, ես չէ, որ պիտի արտքաղաքական ձեզ նման մետրին ասեմ) ճանաչման գործընթացը կսկսի այն ժամանակ, երբ օղակը սեղմվող տարածաշրջանում Ռուսաստանն անկանոն շարժում անի Ղարաբաղի ուղղությամբ. ասենք` փորձի Ադրբեջանին հարձակվեցնել Ղարաբաղի վրա:
Սիրելի Մինասիչ, եկեք հանրագումարենք ինչ ունենք մենք այսօր` արտ և ներ ասպեկտներում:
ա) Ռիժկովն ասաց, որ Հայաստան է գալու Պուտին Վլադիմիրը: Ռիժկովը նաև հարկ համարեց Սպիտակում ֆիքսելու, որ Սերժ Սարգսյանն է այդ մասին տեղյակ պահել` իրենց հանդիպման ժամանակ: Դե, ես ու Դուք, Մինասիչ ջան, գործից հասկացող-«դիվանագետ» մարդիկ ենք: Հնարավոր է, հնարավո՜ր է, որ Ռիժկովի միջոցով միմյանց մեսիջներ են փոխանցում Ռուսաստանն ու Սերժ Ազատիչը: Չենք բացառում, որ Կրեմլի կողմերից… չէ, դժվար Կարախանյանը լինի (սա մենակ ՀԱԿ-ի Լյովիկին է զանգում և հարում), ինչ-որ մեկը «հարկ է համարել», որ Ռիժկովը ճշտի, որ մեսիջը ոչ անքան Ռուսաստանից, որքան Հայաստանից է:

բ) Վարդան Մինասիչ, հիմա ես և Դուք չգիտենք, թե ինչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Թուքմենստանի (անունն էն ղդար դժվար է, չասեմ) նախագահը միմյանց հետ: Ահա, եթե վերջինիս հետ հանդիպումից հետո Սարգսյանը հարկ է համարում, որ պարոն Ռիժկովն ասի` Պուտինը կգա Հայաստան, ուրեմն Սերժ Սարգսյանը մի բան գիտի: Հա, կարող է ոսկե «խոդ» էլ անի, եթե իրադարձություններն անելանելի դառնան, ֆորս-մաժորի տանեն, ինքը «հինգ րոպեն պակաս» կարող է Պուտինին բերել տալ Հայաստան: Հա, Եվրասիական միության մասին հայտարարություններ անել… Կգտնվի ձևը, որ հա՛մ կույս մնան, հա՛մ հաճույք ստանան:
գ) Մինասիչ, ես չեմ, Դուք եք, կարծում եք` դուրսը կթողնի՞, որ Հայաստանում «սկաչկա» լինի (է՜, շատ էլ ձեր ուղեղային կենտրոնները «կետային» հարվածներով փորձում են ոտքի հանել երիտասարդությանը, բանտերը, «Նաիրիտի» ժողովրդին, բանակում զոհված երեխաների մայրերին): Չի՛ թողնի: Չէ, ազնիվ լինեմ Ձեզ հետ, ինչպես Դուք եք ինձ հետ ազնիվ. կթողնի այնքան, որքան: Որպեսզի հիմա էլ Հայաստանում ո՛չ Դուք, ո՛չ էլ Ձեր դիմաց կանգնած իշխանությունը «չհաբռգեն»:
դ) Մինասիչ, մի հարցում ուզում եմ Ձեզ հետ համաձայն լինել. էս իշխանությունները բարեփոխումներն այնքա՜ն դանդաղ են իրականացնում (մեղմ ասած` էլի), և սա էն դեպքն է, որ, ինչպես կասեր Գագիկ Կոլյայիչը, իրենց ընտանիքի անդամներն անգամ սրա հետ համաձայն կլինեն, որ ընտրություններից հետո միանալու եմ Ձեզ` պահանջեմ, որ Սերժ Սարգսյանն իր խոստացած բոլոր բարեփոխումներն իրականացնի: Մանավանդ քանդի` էն «պատը»:
Անհասկացողության:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ