Միացյալ Նահանգներն ավարտել է Աֆղանստանից իր 33 հազար զինծառայողների դուրսբերման գործընթացը, որը լրացուցիչ ուղարկվել էր այնտեղ մոտ երկու տարի առաջ՝ «Թալիբան» շարժման գրոհայինների աճող ակտիվությանը հակազդելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները։
Նրանց խոսքով՝ լրացուցիչ կոնտինգենտը կատարել է իր առջև դրված խնդիրը, և այժմ Աֆղանստանում մնացած 68 հազար զինվորներն ու սպաները կարող են ինքնուրույն ավարտել իրենց առաքելությունը՝ մինչև 2014 թվականն աֆղանական իշխանություններին փոխանցել երկրի անվտանգությունն ու պատասխանատվությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը։