«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Պապուա Նոր Գվինեայում ընտրությունները հետաձգվել են ծիսական սպանությունների պատճառով

Պապուա Նոր Գվինեայում ընտրությունները հետաձգվել են ծիսական սպանությունների պատճառով
06.07.2012 | 12:49

Պապուա Նոր Գվինեայում ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, և սկսվում է ձայների հաշվարկը։ Հունիսի 23-ին սկսված քվեարկությունը պետք է ավարտվեր հինգշաբթի, սակայն ինչպես հայտնել է ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Էնդրյու Թրոուենը, երկրի 22 նահանգներից 6-ում քվեարկությունը կշարունակվի ևս մի քանի օր, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են հասցրել մասնակցել քվեարկությանը։
Պապուա Նոր Գվինեայում ընտրությունները, որպես կանոն, տևում են մի քանի շաբաթ։ Բանն այն է, որ երկրի 600 կղզիներից շատերը գտնվում են լեռնային դժվարհասանելի վայրերում, և 4700 ընտրական տեղամասերից մեկ երրորդ կարելի է հասնել միայն օդային ճանապարհով։ Քվեարկության երկարաձգումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Որոշ շրջաններում ընտրություններին խանգարել է ջրհեղեղը, մի քանիսում թեկնածուների փորձերը՝ միջամտել ընտրական գործընթացներին։ Որոշ շրջաններում էլ քվեարկությունները դադարեցվել են զանգվածային ծիսական սպանությունների պատճառով։ Հանիբալներն իրենց 7 համաքաղաքացիներին կասկածել են սև մագիայով զբաղվելու և հիվանդ մարդկանց խաբելու մեջ։ Արդյունքում զայրացած ամբոխը հաշվեհարդար է տեսել՝ ուտելով իրենց զոհերին։ Ոստիկանությունն արդեն 29 մարդու է ձերբակալել և շարունակում է մյուս մեղավորների փնտրտուքները։
Իշխանությունները հայտարարում են, որ հանցագործությունը ոչ մի առնչություն չունի ընտրությունների հետ, սակայն շատ բնակիչներ վախենում են լքել իրենց բնակավայրերն ու գնալ ընտրությունների։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ