23.11.2018|
00:03
Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, որպեսզի բարի խորհուրդներ պահես, ես պատվիրան եմ թողնում քեզ իմ շուրթերի իմաստությունը։ Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև պոռնիկ կնոջ շուրթերից մեղր է ծորում, որ առժամանակ պարուրում է քիմքդ, բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի սուր, քան երկսայր սուրը։