06.03.2020|
01:46
Նոր կորոնավիրուսը (COVID-19) փոխանցվում է ոչ միայն վարակակրի հետ անմիջական շփմամբ, այսինքն` նրան համբուրելու, ձեռքով բարևելու, ինչպես նաև նրա մոտ գտնվելու ու նրա շնչած օդը շնչելու (առավել ևս` եթե վարակակիրը փռշտում կամ հազում է) միջոցով: COVID-19-ը փոխանցվում է նաև որոշ ժամանակաընթացքում ձեռք տալով այն իրերին, որոնց հետ շփվել է վարակված անձը, ապա առանց ձեռքը լավ լվանալու, ախտահանելու, դրանով դիպչելով բերանին, քթին, աչքին: