Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 
  • Զգուշացեք աշնանային սրացումներից

    Զգուշացեք աշնանային սրացումներից

    25.09.2013| 14:52
    Աշնանը և գարնանը, որպես կանոն, սրվում են որոշ հիվանդություններ, հատկապես սուր-շնչառական վարակներն ու հիպերտոնիկ հիվանդությունները։ Այդ եղանակներին քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանխարգելիչ միջոցներին, որպեսզի թույլ չտան բարդացումներ: Թերապևտ Անահիտ Մարգարյանը նշում է, որ անհրաժեշտ է խուսափել վիրուսային վարակների ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումից, հաճախակի օդափոխել փակ տարածությունները: Հիվանդության նշաններ նկատելուն պես ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ:
  • Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

    25.09.2013| 11:54
    Գիտնականները մտավախություն ունեն, որ մարմնի վրա թանաքե նկարչական տոքսինների կիրառումը կարող է անցնել արյան մեջ, կուտակվել մաշկի տակ` թունավորելով օրգանիզմը: Բրիտանացի բժիշկները զգուշացրել են, որ նկարչական տոքսիններով դաջվածքները շատ հաճախ հանգեցնում են քաղցկեղի:
  • Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

    Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

    24.09.2013| 11:55
    ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով:
  • Երիտասարդ մայրերը հաճախ ծնում են ցածր ինտելեկտով երեխաներ

    Երիտասարդ մայրերը հաճախ ծնում են ցածր ինտելեկտով երեխաներ

    23.09.2013| 19:29
    Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևոր փուլն է: Գիտնականները մշտապես վիճում են, թե որն է կնոջ համար առաջնեկ ունենալու ամենաբարենպաստ տարիքը: Ամենատարածված կարծիքն այն է, որ կինը պետք է ծնի մինչև 35 տարեկանը, քանի որ դրանից հետո տեղի է ունենում գենետիկ մուտացիաների կուտակման գործընթաց, ինչը կարող է ժառանգաբար փոխանցվել: Սակայն վերջերս ընդունվել է մի տեսակետ, որ վաղ հղիությունը կարող է հանգեցնել երեխայի ցածր ինտելեկտի:
  • Չիպսերը բացասաբար են ազդում երեխաների մտավոր զարգացման վրա

    Չիպսերը բացասաբար են ազդում երեխաների մտավոր զարգացման վրա

    23.09.2013| 11:47
    Գիտնականները կարծում են, որ չիպսերը բազմաթիվ չարիքների պատճառ են դառնում: Նրանք վատ են անդրադառնում սրտանոթային համակարգի վրա, հանգեցնում են աննորմալ քաշի, առաջացնում են ալերգիա: Նոր հետազոտությունը գերազանցել է բոլոր սպասելիքները: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց տվել են չիպսեր 3-4 տարեկան հասակում, ավելի շատ են տառապում հոգեկան զարգացման խնդիրներով: Բրիստոլի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի կարևոր փաստ. խախտվում է չիպս ուտող երեխաների ուղեղի աշխատանքը, արդյունքում վատանում է հիշողությունը, առաջանում են մտավոր դժվարություններ` կապված նաև ուշադրության կենտրոնացման հետ: Երեխաները ձեռք են բերում նաև ուսուցման և վարքագծային խնդիրներ:
  • Զգուշացեք կեղծ դեղերից

    Զգուշացեք կեղծ դեղերից

    22.09.2013| 13:28
    Գաղտնիք չէ, որ Հայաստանի դեղերի շուկայում քիչ չեն կեղծ դեղամիջոցները։ Օրերս դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից հանրապետության տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած: Այդ մասին տեղեկացվել է ՀՀ-ում դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը` Նովարտիս Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ հաստատել է կեղծիքը:
  • Հակաբիոտիկների «խերն» ու «շառը»

    Հակաբիոտիկների «խերն» ու «շառը»

    22.09.2013| 12:57
    Այսօր աշխարհն անհանգստացած է հակաբիոտիկների չարաշահման իրողությամբ: Իտալական Մոդենա և Պարմա քաղաքներում 2011-2012 թվականներին տեղեկատվական քարոզչություն է իրականացվել հակաբիոտիկների օգտագործման դեմ: Ակցիայի հիմնական նպատակը հակաբիոտիկներով ինքնաբուժման անթույլատրելիությունն էր:
  • Վերականգնողական ու բուժական սրահ` Գավառում

    Վերականգնողական ու բուժական սրահ` Գավառում

    19.09.2013| 14:17
    Գավառ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 60 աշակերտի համար բացվել է վերականգնողական ու բուժական սրահ: Դրան համատեղ նորոգվել են նաև դպրոցին կից խիստ անհրաժեշտություն համարվող կավագործության, փայտամշակման, կարուձևի արհեստանոցները: Նշված սրահները համալրվել են նոր սարքավորումներով:
  • Փորձում են պայքարել կաթվածի դեմ

    Փորձում են պայքարել կաթվածի դեմ

    19.09.2013| 12:41
    Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր շարունակվում է «Կաթվածի բուժում-2013» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին։ Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կարդում են հատուկ ծրագրով մշակված դասախոսություններ։
  • «ՀԲ-ն նախկինում հիվանդանոցային ծրագրեր չի իրականացրել Հայաստանում»

    «ՀԲ-ն նախկինում հիվանդանոցային ծրագրեր չի իրականացրել Հայաստանում»

    19.09.2013| 11:55
    Վերջին շրջանում, իսկ ավելի ստույգ` օգոստոսին, մեկը մյուսի հետևից տարբեր մարզերում շահագործման հանձնվեցին վերակառուցված և բժշկական արդի սարքավորումներով հագեցած ամբուլատորիաներ։ Նկատենք, որ սա նորություն էր, քանի որ մինչ այս արդիականացվեցին և շահագործման հանձնվեցին մարզային բժշկական կենտրոններ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մարզային առողջապահական համակարգում նախարարությունը փոխել է իր քաղաքականությունը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք առողջապահության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։