ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ալմաթիի հռչակագրի և դրա ի հայտ գալու պատճառների կապակցությամբ

Ալմաթիի հռչակագրի և դրա ի հայտ գալու պատճառների կապակցությամբ
19.11.2023 | 09:41

Ինչո՞ւ ժողվարչապետ փաշինյանը հանկարծ հիշեց Ալմաթիի հռչակագրի մասին և սկսեց համոզել, որ հենց դա է պետք առաջ տանել, իբր, ՀՀ շահերից բխող փաստաթուղթ է, այն դեպքում, երբ այդ հռչակագիրը երբեք չի հիշատակվել հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում 1992-ից ի վեր: Պարզ է, որ դա Հայաստանին ձեռնտու քայլ չէր, հակառակ դեպքում փաշինյան նիկոլը չէր գնա դրան: Բայց ինչու՞ հենց Ալմաթին վերակենդանացրեց ժողվարչապետը Հայաստանի կործանման շարունակության համար:

ՈՒրեմն, Ալմաթիի հռչակագիրը ստորագրվեց Ալմաթիում 1991թ. դեկտեմբերի 21-ին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից, բացի Վրաստանի և բալթայն երկրների: Ավելի վաղ, դեկտեմբերի 8-ին, Բելառուսում ստորագրվեց Բելովեժյան համաձայնագիրը, որը վերջ տվեց ԽՍՀՄ-ին:

1992-ի փետրվարի 18-ին ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց այն, այսինքն, վավերացրեց մի պայմանագիր, որի մասնակիցը չէր: Հնարավո՞ր է պատկերացնել, որ Հայաստանը վավերացնի Պակիստանի, ՈՒրուգվայի և Պարագվայի միջև ստորագրված պայմանագիր: Իհարկե, ոչ: Բայց ինչո՞ւ և ինչի՞ հիման վրա վավերացրեց Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Բելառուսի եռակողմ պայմանագիրը: Հենց այդպես էլ գրված է վավերացման մեջ.

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄ

1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի և ՈՒկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին հետևյալ վերապահումներով»:

Բացատրությունը պարզ է՝ 1991-ի դեկտեմբերի 21-ին Հայաստանն Ալմաթիում միացավ ՌԴ, Բելառուսի և ՈՒկրաինայի համաձայնագրին՝ ստորագրելով Ալմաթիի հռչակագիրը, ինչից հետո արդեն պարտավոր էր վավերացնել այն: Այսինքն, Ալմաթին հնարավորություն տվեց Հայաստանին ձևավորել ԱՊՀ մյուս հանրապետությունների հետ միասին, առանց Ալմաթիի հռչակագրի Հայաստանը պարզապես չէր մտնի այդ կառույց և, հետևաբար, չէր վավերացնի 1991-ի դեկտեմբերի 8-ի եռակողմ համաձայնագիրը:

Հիմա, կարո՞ղ ենք համարել 1991-ի դեկտեմբերի 8-ի եռակողմ համաձայնագրի վավերացումը Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրի վավերացում: Անշուշտ, քանզի առանց այդ հռչակագրի ոչ մի բան տեղի չէր ունենա:

Այժմ վավերացման վերապահումների մասին: Նրանք թվով տասն են.

«1. Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:

2. Համաձայնագիրը 4 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը իրեն իրավունք է վերապահում շրջանառության մեջ մտցնել սեփական դրամանիշներ, նախօրոք տեղեկացնելով Անկախ Պետությունների Համագործակցության մյուս պետություններին»:

3. Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

4. Համաձայնագրի 6 հոդվածը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունը սեփական ռազմական ուժ ստեղծելու և նախկին ԽՍՀՄ-ի զինված ուժերից զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա ստանալու իրավունք ունի: Զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի ծավալը և անվանացանկը որոշվում է ելնելով տվյալ երկրի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից»:

5. Համաձայնագրի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձր Պայմանավորվող Կողմերն ընդունում են, որ իրավահավասար սկզբունքներով իրականացվող համագործակցության ոլորտներն ընդգրկում են.

- խորհրդատվություններ արտաքին քաղաքականության բնագավառում,

- ընդհանուր տնտեսական տարածության զարգացում, մասնակցություն համաեվրոպական և եվրասիական շուկաներում, մաքսային քաղաքականություն,

- համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի և կապի նորմալ գործունեության և զարգացման ապահովման բնագավառում,

- շրջակա միջավայրի պահպանություն, մասնակցություն էկոլոգիական անվտանգության համընդհանուր, միջազգային համակարգի ստեղծմանը,

- միգրացիոն քաղաքականություն,

- բռնագաղթվածների հիմնահարցը,

- պայքար կազմակերպված հանցագործության դեմ:

6. Համաձայնագիրը 7 հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով.

«Անկախ Պետությունների Համագործակցության անդամները համաձայնվում են, որ նախկին ԽՍՀ Միության արժեքները և ունեցվածքը, որոնք եղել են ընդհանուր օգտագործման մեջ (ոսկու պաշարը, պետական գանձարանը, դրամահատարանը, արտասահմանում նախկին ԽՍՀՄ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների ունեցվածքը, պետական բանկը, ռազմական, առևտրական, ձկնորսական նավատորմը և այլն), ենթակա են նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունների միջև համամասնական բաժանման»:

7. Համաձայնագրի 8 հոդվածի առաջին պարբերությունը «Չեռնոբիլյան աղետի մոլորակային բնույթը» բառերից հետո լրացնել «Հայաստանի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի լայնամաշտաբ հետևանքները» բառերով:

8. Համաձայնագիրը 8 հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով.

«Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են համատեղ գործողություններ կիրառել համագործակցության անդամ պետության նկատմամբ, եթե նա`

ա) խախտում է սույն համաձայնագրի 2, 3 և 7 հոդվածներով նախատեսված պարտավորությունները.

բ) իրականացնում է տնտեսական շրջափակում կամ Համագործակցության անդամ պետության (պետությունների) տնտեսությունը քայքայող այլ գործողություններ:

Այն դեպքում, երբ սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված համաձայնագրի նորմերի խախտումները Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկ սեփական տարածքում իրավիճակը վերահսկելու անկարողության արդյունք է, և այդ փաստը արձանագրվում է նրա հայտարարությամբ, ապա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետություններն իրենց վրա են վերցնում համաձայնագրի պարտավորությունների կատարման ապահովումը, որի վերաբերյալ կայացվում է անդամ պետությունների համատեղ որոշում»:

9. Համաձայնագրի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն համաձայնագրի նորմերի մեկնաբանման և կիրառման շուրջ ծագող վեճերը ենթակա են լուծման բանակցությունների ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

10. Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Ինչպես տեսնում ենք, վավերացման վերապահումների մեջ տեղ գտան և ազգերի ինքնորոշումը, և նախկին խորհրդային ավտոնոմիաների հարցը, որոնք մինչև ԽՍՀՄ լուծարումը հռչակել էին իրենց անկախությունը, և ժողովուրդների ինքնորոշումը, և շատ այլ բաներ, որոնցից շատ աֆերիստաբար փախավ ժողվարչապետ փաշինյան նիկոլը, քանզի հանձնարարական ուներ շուտափույթ փակել Արցախի հարցը: Այստեղից պարզ է դառնում նաև, թե ինչու ժողվարչապետը չօգտագործեց Բելովեժյան համաձայնագիրն իր նպատակի համար, այլ Ալմաթիի հռչակագիրը, որի տեքստում այս վերապահումները, բնականաբար, չկան, տեքստը վերջանում է հետևյալ բառերով. «Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից», այսինքն, ստորագրման պահից: Սակայն, նորից եմ կրկնում, Բելովեժյան համաձայնագրի վավերացումը Հայաստանի կողմից հնարավոր չէր լինի առանց Ալմաթիի հռչակագրի, քանզի հենց այդ փաստաթղթով Հայաստանը մուտք գործեց ԱՊՀ, այսինքն, ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992-ի փետրվարի 18-ին հենց Ալմաթիի հռչակագիրը, կամ՝ նաև Ալմաթիի հռչակագիրը:

Կարծում եմ, կարողացա մեկնաբանել ժողվարչապետի սերն առ Ալմաթի, նրա խուսափելու պատճառը Բելովեժյեում ստորագրված եռակողմ համաձայնագրից: Դե, ինչ ասեմ… մանիպուլյատոր շանորդի է փաշինյան նիկոլը, ինչպես և բոլոր ամերիկյան գրանտակերներն ու գործակալները:

Աստված դրանց օբյեկտիվ կգնահատի:

Ամե՜ ն:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ