ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մեր վիրավորների և զոհի արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խղճին է-2

Մեր վիրավորների և զոհի արյունը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի խղճին է-2
13.05.2023 | 21:50

(սկիզբը` այստեղ)

Նախ, ելնելով ընթերցողների մի մասի արձագանքներից, որոնք ձեռք գցելու պարագայում ոչ միայն Նիկոլին, այլև տողերիիս հեղինակին էլ երևի պատրաստ էին պատառոտել, մինչ բուն ասելիքին անցնելը, մի անհրաժեշտ պարզաբանում. երբ գրում ենք «այսօրվա մեր վիրավորների և զոհի արյունը…», բնավ չի նշանակում, թե միայն այսօրվա:

Չի՛ նշանակում, թե 44- օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Ադրբեջանի ռազմական գործողությունների, ագրեսիայի հետևանքով վիրավորված, զոհված մեր զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց արյունը Նիկոլի խղճին չէ, կրկնում ենք, եթե, իհարկե, նա ընդհանրապես խիղճ ունի: Կարդալով վերնագիրը, պետք է հասկանալ՝ նաև այսօրվա մեր վիրավորների արյունը…

Ցավոք, երեկվա մեր կանխատեսումը (Հայաստանի ԶՈՒ 4 զինծառայողների վիրավորվելուց հետո հնարավոր էինք համարել, որ առաջիկա ժամերին կամ օրերին կարող ենք նորանոր վիրավորներ ու նույնիսկ զոհեր ունենալ) իրականացավ. Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի տեղեկացմամբ, «Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր»:

Արդեն երեկոյան, ժամը 21:45-ին «ՊՆ» կոչվածը հայտնեց ևս մեկ վիրավոր, ինչպես նաև զոհ ունենալու մասին. «Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչու ենք այս ամենում մեղադրում Նիկոլին և Նիկոլի իշխանությանը, պնդում, որ նրանց խղճին է անցյալի, ներկայի և ապագայում հնարավոր մեր բոլոր զոհերի և վիրավորների արյունը: Նախ, ինչպես բազմիցս փաստվել է (ահավասիկ բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկը՝ https://livenews.am/press/2021/140996/08/23/00/ ), 44- օրյայի ընթացքում միտումնավոր վարվել է պարտվողական պատերազմ, կատարվել է պետական դավաճանություն: Տասնյակ հիմքեր կան Նիկոլին պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:

Երեկվա և այսօրվա վիրավորների, ինչպես նաև զոհված զինծառայողի արյունը նույնպես Նիկոլի և նրա իշխանության խղճին է: Հիմա սա էլ պարզաբանենք, հիմնավորենք. դեռ 2023 թ. մարտի 11-ին NEWS.am-ի հետ զրույցում ռազմական, քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հիշեցրեց, որ «Մեզ առաջարկվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու համաձայնագիր ստորագրել, Հայաստանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է, որպես պատրվակ վերցնելով Ադրբեջանի ագրեսիային քաղաքական գնահատականի հետ կապված անհամաձայնությունը»:

Թե Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու համաձայնագրում Ադրբեջանի ագրեսիային քաղաքական գնահատականի հետ կապված անհամաձայնության մասին է խոսքը, առաջիկայում դեռ կանդրադառնանք: Այժմ նշենք միայն, որ որպեսզի վերոնշյալ պատճառաբանությամբ տվյալ համաձայնագրի ստորագրումը չմերժվի, ՀԱՊԿ ղեկավարությունը, Նահապետյանի խոսքով, այդ փաստաթուղթը 2 մասի է բաժանել. քաղաքական գնահատականն առանձին, ռազմատեխնիկական համագործակցությունն ու դիտորդներն առանձին:

«Դրանից հետո Հայաստանն էլի չի ցանկանում ստորագրել այդ փաստաթուղթը,- ասել է վերլուծաբանը:- Ավելին, նույն Փաշինյանը Բեռլինում և Մյունխենում հայտարարեց, որ այնուամենայնիվ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, և մենք չենք կարող մեր անվտանգությունն ապահովել: Բնականաբար, հարց է առաջանում՝ կա՞ն այլ միջոցներ այդ անվտանգությունն ապահովելու, եթե մեր ուժերը չեն բավարարում:

Տարբերակ 1. Փաշինյանը հրավիրում է ՆԱՏՕ-ին, բնականաբար, ՆԱՏՕ-ն չի գալիս, ինչպես չի եկել ՈՒկրաինայում: Մնում է Ռուսաստան, ՀԱՊԿ, որը մեզ առաջարկում է նման օգնություն, Փաշինյանը հրաժարվում է: Հետևաբար, Փաշինյանը արդեն իսկ նախապատրաստում է մեր պարտությունը:

Ընդգծենք, որ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Նիկոլը, վերոնշյալ համաձայնագիրը մինչ այս պահն էլ, մեղմ ասած, դավաճանաբար չի ցանկանում ստորագրել:

Նիկոլի հապաղելու կամ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու յուրաքանչյուր ժամը, նույնիսկ րոպեն կամ վայրկյանը հղի է ոչ միայն նորանոր վիրավորներ, զոհեր ունենալու, այլև Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման և հայերիս ցեղասպանման, թուրքերի, Թուրքիայի վաղեմի երազանքն իրականություն դարձնելու միանգամայն իրական վտանգով: Հետևաբար ընդդիմությունը պետք է ժողովրդին շուտափույթ ոտքի հանի, Նիկոլին, հարկ եղած դեպքում, նաև նրա ՔՊ-ական պատգամավորներին պատին դեմ տա և պահանջի անհապաղ ստորագրել վերոնշյալ համաձայնագիրը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ԵՄ դիտորդների առկայությունն արդյոք չի՞ զսպի Ադրբեջանին, Նահապետյանը պատասխանել է. «Որևէ դիտորդի առկայություն չի զսպում ռազմական գործողությունները: Ավելին ասեմ, Ադրբեջանը և իր թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիան, եթե գտնեն, որ կարող են վերցնել Արցախը ռազմական առումով, ապա կարող են նույնիսկ գործողություն իրականացնել ռուս խաղաղապահների դեմ: Ադրբեջանին հակադրվող միակ ուժը ՀԱՊԿ-ն է: Եթե մի քանի հազար, եթե ոչ ավելի, ՀԱՊԿ խաղաղապահներ գան և իրենց պարտականությունը կատարեն ՀՀ սահմանին, ապա հնարավոր կլինի զսպել Ադրբեջանին»:

Տեղ գյուղի մոտ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիայի հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ունենալուց հետո Եվրամիության դիտորդների խայտառակ անգործությունն անժխտելի փաստ է:

Հեռադիտակներով ու տեսախցիկներով զինված ԵՄ 100 դիտորդներն իրենց անգործությունը և անպիտանիությունն ապացուցեցին նաև երեկ և այսօր Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Սոթքի, Կութի, Նորաբակի և Վերին Շորժայի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ երեկ և այսօր հրետանային և ականանետային միջոցների կիրառմամբ Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիայից հետո:

Հավաստի տեղեկատվության համաձայն՝ դիտորդները առաջնագծում կատարվող իրադարձությունները դիտարկելու, ագրեսորին տարբերակելու, որոշելու համար հայ- ադրբեջանական շփման գծի մոտ չեն եղել, գտնվել են Հանրապետության հրապարակում, ուր անհամեմատ ապահով է: Առայժմ ապահով է…

Ավելին` կան տեղեկություններ, որ դիտորդները, երբ էլ սահմանին և հայ- ադրբեջանական շփման գծի մոտ են եղել, զբաղվել են հօգուտ Ադրբեջանի լրտեսությամբ:

Նիկոլը, Նիկոլի իշխսնությունը նրանց բերել են Հայաստան, որպեսզի իրենց զոմբիներին համոզեն, խաբեն, թե, տեսեք, Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն իբր ոչ մի բան չեն անում, բայց եվրոպացիներն անհանգստացած են մեր անվտանգությամբ, իրենց բարեկեցիկ Եվրոպան թողել, եկել են գաղջ ու գորշ Հայաստան, ընկել չոլերը, դիտորդական առաքելություն են իրականացնում, որ աշխարհին ցույց տան, թե իրական ագրեսորն ով է:

Է՞, ցույց տվեցի՞ն, ապրիլի 11-ից հետո ավելի քան 1 ամիս է անցել, ի՞նչ է փոխվել… Եվրոպան իրականում թքած ունի հայերիս վրա, նրանց, ինչպես Թուրքիային, Ադրբեջանին ու մեր մյուս թշնամիներին, Հայաստանը պետք է առանց հայերի: Պոռնիկ Եվրոպայի քաղաքականության նպատակը ժամանակին շատ դիպուկ բնորոշել է մեծն Ռուբեն Սևակը. «Եվրո՜պան` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե…«:

Բայց իրենց զոմբիներին համոզել, խաբելը, կարծում ենք, Նիկոլի ու նիկոլենց միակ նպատակը չէ: Կան որոշ հիմքեր ենթադրելու, որ նրանք այդպիսով նպատակ ունեն աստիճանաբար հող նախապատրաստել՝ Հայաստանից ռուսական ներկայությունը հանելու համար:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները`

https://livenews.am/press/2023/227012/12/23/25/?fbclid=IwAR3Q3tAoZHfrSNbqxLh020sqY2zW3SaZ8naJQZkZNmBgOQbpxHqk3UohQwc

Դիտվել է՝ 8410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ