Երեք եզրակացություն՝ ադրբեջանցի ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության բնակչի առևանգման հետ կապված, ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լաչինի միջանցքով փորձում էր տեղափոխել Հայաստան՝ բուժման նպատակով։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Արցախում պաշարման մեջ գտնվող 120 հազար հայերը պահում են ոչ միայն ամբողջ հայության պատիվն ու արժանապատվությունը, այլ առաջին հերթին ՀՀ անվտանգությունը:
Ներկայի արցախյան դիմադրությունը պատերազմ մղելու տարատեսակ է։ Ինչքան էլ Արցախում դժվար լինի, սով լինի, մեր ռազմավարական խնդիրը պետք է լինի դիմանալը։ Երբեք չպետք է կոտրվել։ Թշնամու նետած մարտահրավերը պետք է ընդունել ու տանել պատվով։
Մեծ քաղաքականության մեջ միջանձնային հարաբերությունները հսկայական դեր են խաղում, այդ հարաբերությունները շատ հաճախ գլոբալ հարցեր են լուծում: Օրինակ, Ֆրանսիայի այսօրվա՝ մեծ տերության կարգավիճակը բացառապես միջանձնային հարաբերությունների արդյունք է: