ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը կկա­րո­ղա­նա՞ ի­րա­կա­նաց­նել...

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը  կկա­րո­ղա­նա՞ ի­րա­կա­նաց­նել...
18.12.2020 | 00:18

Վեր­ջին մեկ ամ­սում կա­պի­տու­լյա­ցիոն խայ­տա­ռակ փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լուց հե­տո, երբ ակն­հայտ ե­ղավ, որ սկս­վել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ժամ­կե­տի հետ­հաշ­վար­կը, քն­նարկ­ման ա­ռար­կա դար­ձավ այն թե­ման, թե ինչ քայ­լե­րով պետք է կյան­քի կոչ­վի վար­չա­պե­տին իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը։ Հաս­կա­նա­լի է, որ Փա­շի­նյա­նը ինք­նա­կամ հե­ռա­նա­լու մտադ­րու­թյուն չու­նի կամ ե­թե ու­նի էլ, ա­պա ա­ռայժմ դրա մա­սին չի խո­սում։ Այս պա­հին ա­ռա­վել ար­դիա­կան է նրա պաշ­տո­նան­կու­թյան հար­ցը։ Սո­վո­րա­բար այս հա­մա­տեքս­տում քն­նարկ­վում են ընդ­դի­մու­թյան կող­մից ար­վե­լիք քայ­լե­րը։ Այս թե­ման ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ և հան­գա­մա­նո­րեն դի­տարկ­վել է, սա­կայն շատ քիչ են անդ­րա­դառ­նում իշ­խա­նու­թյան քայ­լե­րին։


Այժմ տես­նենք, թե ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ինչ ռե­սուրս­ներ ու­նի իշ­խա­նու­թյու­նը։
Բազ­միցս աս­վել է, որ իշ­խա­նու­թյու­նը տե­սա­կա­նո­րեն ու­նի եր­կու ռե­սուրս՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան և ներ­քա­ղա­քա­կան։ Ար­տա­քին քա­ղա­քա­կան ռե­սուր­սը տե­սա­կա­նո­րեն պայ­մա­նա­վոր­ված էր Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի հետ։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րե­լուց հե­տո ոչ Թուր­քիա­յում, ոչ Ռու­սաս­տա­նում և ոչ էլ Ադր­բե­ջա­նում ոչ ոք շա­հագր­գռ­ված չէր, որ մինչև այդ հայ­տա­րա­րու­թյան կե­տե­րի ի­րա­կա­նա­ցու­մը Փա­շի­նյա­նը հե­ռա­նա։ Այդ ե­րեք եր­կր­նե­րում շատ լավ հաս­կա­նում էին, որ Հա­յաս­տա­նում շատ դժ­վար է գտ­նել որևէ այլ գործ­չի, ո­րը կցան­կա­նա այդ փաս­տա­թուղ­թը կյան­քի կո­չել այն ջա­նա­սի­րու­թյամբ, ինչ­պես գոր­ծող վար­չա­պե­տը։ Մարդ, ո­րին նվաս­տաց­րել են, ստի­պել են ստո­րագ­րել բա­ցար­ձակ կա­պի­տու­լյա­ցիոն փաս­տա­թուղթ, այլևս կամք չու­նի որևէ բա­նի դի­մադ­րե­լու։ Այս­պի­սով՝ Փա­շի­նյա­նը ոչ բա­նակ­ցա­յին ռե­սուրս ու­նի, ոչ դուխ և ոչ էլ՝ նույ­նիսկ հա­մար­ձա­կու­թյուն։ Ա­ռա­վել ևս, որ շր­ջա­նառ­վում են լու­րեր Փա­շի­նյա­նի շա­հագ­րգ­ռու­թյուն­նե­րի մա­սին, ան­գամ խոս­վում է տա­րածք­նե­րի վա­ճառ­քի վե­րա­բե­րյալ։ Եվ շա­տե­րը հենց վեր­ջին հան­գա­ման­քով են պայ­մա­նա­վո­րում այն, որ ՀՀ վար­չա­պե­տը ոչ մի կերպ չի պա­տաս­խա­նում Ա­լիևի ու Էր­դո­ղա­նի վի­րա­վո­րանք­նե­րին, ո­րոնք վեր­ջին մեկ ամս­վա ըն­թաց­քում մշ­տա­կան բնույթ են կրում։ Այս­տեղ նույ­նիսկ քա­ղա­քա­կան դիս­կուրս չկա, այս­տեղ պար­զա­պես Փա­շի­նյա­նին անձ­նա­պես ոտ­նա­տակ են տա­լիս։ Ա­լիևն ան­գամ Փա­շի­նյա­նի մա­սին խո­սե­լիս ձեռ­քի ան­հույս շար­ժում է ա­նում՝ ցույց տա­լով, որ վեր­ջինս դուրս գր­ված ֆի­գուր է։ Ե­րեք օր ա­ռաջ էլ ա­սաց, որ Փա­շի­նյա­նը անգ­րա­գետ մեկն է, ո­րը ո­չինչ չի հաս­կա­նում քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ու կյան­քում նույ­նիսկ մի փոքր կոլ­խոզ չի ղե­կա­վա­րել։


Շա­տերն այն կար­ծի­քին են, որ Փա­շի­նյա­նը չի պա­տաս­խա­նում այդ վի­րա­վո­րանք­նե­րին ու ծաղ­րանք­նե­րին, քա­նի որ ինչ-ինչ գոր­ծարք­նե­րի է մաս­նակ­ցել, ընդ ո­րում՝ ֆի­նան­սա­կան։ Պարզ է, որ իշ­խա­նու­թյան կամ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­տա­քին ռե­սուր­սը սպառ­վել է, և Ռու­սաս­տա­նն այլևս որևէ շա­հագ­րգ­ռու­թյուն չունի‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մեկ օր ա­վե­լի կամ պա­կաս կմ­նա։ Ընդ­հա­կա­ռա­կը՝ Մոսկ­վա­յին այ­սօր գու­ցե ա­վե­լի ձեռն­տու է ու­նե­նալ հու­սա­լի գոր­ծըն­կեր Հա­յաս­տա­նում՝ հետ­պա­տե­րազ­մյան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի, տա­րա­ծաշր­ջա­նում ֆոր­պոստն ամ­րաց­նե­լու հա­մար՝ հաշ­վի առ­նե­լով մեր տա­րա­ծաշր­ջա­նի զար­գա­ցում­նե­րը։


Նի­կոլ Փա­շի­նյա­նի ներ­քա­ղա­քա­կան ռե­սուրսն իր եր­կր­պա­գու­ներն են, այս­պես կոչ­ված պո­ղոս­ներն ու նրանց ա­մե­նաար­մա­տա­կան խա­վը՝ զոմ­բի­նե­րը (այս տեր­մին­նե­րը մտել են քա­ղա­քա­կան բա­ռա­պա­շար), ո­րոնց վար­չա­պե­տը կա­րո­ղա­նում է հեշ­տու­թյամբ կա­ռա­վա­րել։ Եվ կար­ծես թե այդ զանգ­վա­ծի կա­ռա­վար­ման կո­դը Փա­շի­նյա­նի ձեռ­քում է։ Զոմ­բի­նե­րի զանգ­վա­ծը, ան­կախ տրա­մա­բա­նա­կան որևէ զար­գա­ցու­մից, շարժ­վում է Փա­շի­նյա­նի ու­ղար­կած ազ­դակ­նե­րով։ Այ­սօր դժ­վար է գնա­հա­տել, թե այդ խա­վը ընդ­հա­նուր բնակ­չու­թյան քա­նի տո­կոսն է, սա­կայն կեն­սա­բա­նա­կան այս զանգ­վա­ծը երկ­րում գո­յու­թյուն ու­նի։


Փա­շի­նյա­նը, ի սկզ­բա­նե հեն­վե­լով այդ եր­կու ռե­սուր­սի վրա և ու­նե­նա­լով ո­րո­շա­կի ժա­մա­նակ, հայ­տա­րա­րում էր, թե հրա­ժա­րա­կան չի տա­լու, փոր­ձում էր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րել ու իր թի­մին էլ վս­տա­հու­թյուն ներ­շն­չել։ Թեև իր թիմն էլ ա­ռանձ­նա­պես չէր խաբ­վում նրա ար­տա­քուստ ցու­ցա­բե­րած ինք­նավս­տա­հու­թյամբ, քա­նի որ մոտ տասն օր նրանք ընդ­հան­րա­պես դուրս չէին գա­լիս ի­րենց տնե­րից կամ թաքս­տոց­նե­րից։ Սա­կայն կյան­քը ցույց տվեց, որ ան­կախ նրա­նից՝ դու իշ­խա­նա­կան ա­թո­ռին նս­տած ես, թե ոչ, ի­րա­կան իշ­խա­նու­թյուն կա­րող ես լի­նել միայն մի դեպ­քում, երբ կա­ռա­վա­րում ես եր­կի­րը առն­վազն եր­կու պա­րա­մետ­րով՝ ու­նես ու­ժի կի­րառ­ման մե­նաշ­նորհ երկ­րում և սահ­ման­նե­րը ա­նա­ռիկ պա­հե­լու ու­նա­կու­թյուն։
ՈՒ­ժի կի­րառ­ման մե­նաշ­նոր­հի տե­սա­կե­տից հար­ցը դի­տար­կե­լով՝ տես­նում ենք, որ ընդ­դի­մու­թյուն-իշ­խա­նու­թյուն հա­կա­մար­տու­թյան այս օ­րե­րին Փա­շի­նյա­նին են­թարկ­վում են միայն իր հա­մերկ­րա­ցու ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի՝ ոս­տի­կա­նու­թյան ո­րո­շա­կի ստո­րա­բա­ժա­նում­ներ։ Հե­տա­գա­յում պարզ­վեց, որ այդ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը գոր­ծո­ղու­թյուն ցույց են տա­լիս միայն տե­սախ­ցիկ­նե­րի առջև։ Սա­կայն տե­սախ­ցիկ­նե­րից ան­դին ոս­տի­կան­նե­րը բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րում ընդ­դի­մու­թյան, ակ­տի­վիստ­նե­րի հետ։ Շատ ոս­տի­կան­ներ ցան­կա­նում են ի­մա­նալ, թե ինչ­քան պետք է տևի այս ա­մե­նը, և ե­թե ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ ու­նե­նան, որ մեկ կամ մե­կու­կես ամ­սից իշ­խա­նու­թյու­նը կփոխ­վի, ա­պա դուրս կգան հա­մա­կար­գից՝ հե­տա­գա­յում վե­րա­կան­գն­վե­լու հե­ռան­կա­րով։ Սա­կայն քա­նի որ հս­տակ պարզ չէ, թե որ­քան այս քաո­սը կա­րող է շա­րու­նակ­վել, ռիս­կի չեն դի­մում ու չեն հե­ռա­նում հա­մա­կար­գից, որ­ սո­վի չմատ­նեն ի­րենց ըն­տա­նիք­նե­րը։ Սա­կայն միա­ժա­մա­նակ ցույց են տա­լիս, որ ա­ռանձ­նա­կի ֆա­նա­տիզ­մով չեն պայ­քա­րում ընդ­դի­մու­թյան դեմ։ Այս­պի­սով՝ կա­րող ենք նշել, որ ոս­տի­կա­նու­թյունն իր պար­տա­կան­ու­թյուն­նե­րը շատ ձևա­կան է կա­տա­րում։


Ինչ վե­րա­բե­րում է ԱԱԾ-ին, ա­պա այս կա­ռույ­ցը նույն­պես ձեռ­քե­րը ծա­լած վի­ճա­կում է։ Ան­գամ վեր­ջերս «Ալ­ֆա» ջո­կա­տը ու­ղարկ­վել է կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­տուն միայն նրա հա­մար, որ ՀՀ վար­չա­պե­տը հար­բած վի­ճա­կում իր հնա­րա­վոր ու­ղիղ ե­թե­րով շատ մեծ վնաս չհասց­նի պե­տու­թյա­նը։ Շատ մեծ վտանգ կար, որ ե­թե հար­բած, հո­գե­պես ան­հա­վա­սա­րակ­շիռ պա­հին մտ­ներ ու­ղիղ ե­թեր, կա­րող էր այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել, որ կվ­նա­սեին մեր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րին։ Այս­պի­սով՝ ԱԱԾ-ն այ­սօր զբաղ­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հնա­րա­վոր ան­կան­խա­տե­սե­լի ու կոր­ծա­նա­րար քայ­լե­րը կան­խե­լով։
Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը անդ­րա­դառ­նա­լիս նկա­տենք, որ նշ­վում էր, որ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան փսի­խո­զի մեջ փոր­ձում էր բա­նա­կը ներ­քա­շել ներ­քա­ղա­քա­կան խա­ղե­րի մեջ, սա­կայն գլ­խա­վոր շտա­բի պե­տը թույլ չի տվել։ Եվ այս պա­րա­գա­յում վար­չա­պե­տի ու գլ­խա­վոր շտա­բի պե­տի կա­պե­րը սահ­մա­նա­փակ­վում են ա­րա­րո­ղա­կար­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րով։
Դա­տա­րան­նե­րի մա­սին չենք էլ խո­սում։ Դա­տա­վոր­նե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն ցույց են տա­լիս, որ Փա­շի­նյանն ի­րենց հա­մար այլևս ան­ցյալ է։ Նույն գոր­ծըն­թա­ցը դա­տա­խազ­նե­րի շր­ջա­նում է։
Փաս­տո­րեն, ակն­հայտ է, որ Փա­շի­նյա­նը չու­նի ու­ժի կի­րառ­ման մե­նաշ­նորհ։


Սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյան՝ փա­շի­նյա­նա­կան պար­տա­վո­րու­թյան մա­սին խոսք լի­նել չի կա­րող, քա­նի որ մեկ ամ­սից ա­վե­լի է՝ եր­կի­րը բա­ցար­ձա­կա­պես ան­պաշտ­պան վի­ճա­կում է, որևէ վե­րահս­կո­ղու­թյուն, կա­ռա­վա­րե­լիու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Ա­մեն ինչ թողն­ված է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­սե­րին։
Ան­կախ նրա­նից՝ Փա­շի­նյանն ի­րեն հա­մա­րում է իշ­խա­նու­թյուն թե ոչ, դե­ֆակ­տո պե­տա­կան հա­մա­կար­գը բա­ցար­ձա­կա­պես չի գոր­ծում, բա­ցար­ձա­կա­պես չի են­թարկ­վում Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րով­հետև առն­վազն ա­նո­րո­շու­թյան մեջ է, և պե­տա­կան հա­մա­կար­գը, որ­պես շատ զգա­յուն հա­մա­կարգ, զգում է, որ փո­փո­խու­թյուն­ներ են լի­նե­լու։ Խն­դի­րը ժա­մա­նակն է։ Եվ ոչ ոք չի ցան­կա­նում թա­թախ­վել գոր­ծըն­թաց­նե­րի մեջ։ Այս պա­րա­գա­յում նույ­նիսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի նման ոչ ա­դեկ­վա­տը շատ լավ հաս­կա­նում է, որ ժա­մա­նակն իր դեմ է աշ­խա­տում։ Ան­կախ նրա­նից, որ ին­քը բազ­մած է վար­չա­պե­տի ա­թո­ռին, որևէ հարց լու­ծե­լու ան­կա­րող է, և ցան­կա­ցած խն­դիր լու­ծե­լու հա­մար պետք է դի­մի ռու­սա­կան կող­մին կամ ան­ձամբ Վլա­դի­միր Պու­տի­նին։ Եվ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նրա վի­ճակն ա­վե­լի է բար­դա­նա­լու, ա­ռա­վել ևս, որ ընդ­դի­մու­թյան պա­հանջ­ներն էլ ա­վե­լի ու ա­վե­լի ար­մա­տա­կան են դառ­նում։ Ե­թե ընդ­դի­մու­թյու­նը սկզբ­նա­կան փու­լում հոր­դո­րում էր հրա­ժա­րա­կան տալ՝ ե­րաշ­խիք­ներ շնոր­հե­լով, ա­պա վեր­ջին մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում թե ընդ­դի­մու­թյան, թե հա­սա­րա­կու­թյան պա­հանջ­նե­րը բո­լո­րո­վին այլ են՝ ա­մեն ինչ տա­նե­լով ի­րա­վա­կան հար­թու­թյուն։ Եվ որ­քան Փա­շի­նյա­նը ձգում է իր ինք­նա­կամ հրա­ժա­րա­կա­նը, այն­քան ռա­դի­կա­լաց­վում են հա­սա­րա­կու­թյան ու ընդ­դի­մու­թյան պա­հանջ­նե­րը։


Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում Փա­շի­նյանն ու­նի իր պլան Բ-ն։ Դա «Իմ քայլ»-ում դեմ­քի փո­փո­խու­թյուն կա­տա­րելն է, այ­սինքն վար­չա­պե­տին փո­խա­րի­նե­լը յու­րա­յին­նե­րից մե­կով։ Սա, ի­հար­կե, իշ­խող կու­սակ­ցու­թյան վեր­ջին քայլն է։ Դա ակն­հայտ է դառ­նում վեր­ջին մի քա­նի օ­րե­րին ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի տա­րա­տե­սակ հրա­պա­րա­կա­յին հան­դի­պում­նե­րից։ Ա­րա­րատ Մի­րզո­յա­նին բա­վա­կա­նին լավ PR են ա­նում՝ ներ­կա­յաց­նե­լով որ­պես հա­վա­սա­րակ­շիռ կեր­պար, ին­չին գու­մար­վեցին նաև ծեծ­վա­ծի ի­միջն ու կա­րեկ­ցան­քը։ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը հան­դի­պում­նե­րի շարք է սկ­սել ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի հետ, այն ու­ժե­րի, ո­րոնք հայտ­նի 17 կու­սակ­ցու­թյուն­նե­րի մեջ չեն մտ­նում։ Պարզ է, որ այդ մարդ կու­սակ­ցու­թյուն­նե­րը ոչ մի կշիռ չու­նեն, նույ­նիսկ ճա­նա­չե­լիու­թյան ա­ռու­մով։ Քա­ղա­քա­կան կոն­սուլ­տա­ցիա­նե­րի ի­մի­տա­ցիա է ստեղծ­վում հնա­րա­վոր նոր կա­ռա­վա­րու­թյան ձևա­վոր­ման շուրջ՝ նոր վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ, և այս­տեղ դի­տարկ­վում է Ա­րա­րատ Միր­զո­յա­նի թեկ­նա­ծու­թյու­նը։ Դժ­վար է ա­սել՝ Փա­շի­նյանն ինքն է ա­ռաջ մղում պլան Բ-ն, թե նրան ներ­սից են դրան մղում, սա­կայն ակն­հայտ է, որ ան­գամ գոր­ծող վար­չա­պետն է սկ­սել հաս­կա­նալ, որ ա­նիշ­խա­նու­թյու­նը կա­րող է իր հա­մար քաո­սի վե­րած­վել, ին­չից կտու­ժի ոչ թե ընդ­դի­մու­թյու­նը, այլ հենց իշ­խա­նու­թյու­նը։ Ընդ­դի­մու­թյու­նը որևէ պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում երկ­րի հա­մար։ Ան­հետ կո­րած տղա­նե­րի հա­րա­զատ­նե­րը, զոհ­ված­նե­րի ծնող­նե­րը, տն­տե­սու­թյան ճգ­նա­ժա­մից տու­ժած ժո­ղո­վուր­դը պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նե­լու են իշ­խա­նու­թյա­նը, ոչ թե ընդ­դի­մա­դիր­նե­րին։ Պլան Բ-ի դեպ­քում գու­ցե կա­րո­ղա­նան մի փոքր եր­կա­րաձ­գել իշ­խա­նու­թյու­նը, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կա­տա­րել և վե­րար­տադր­վել։ Իսկ ընտ­րու­թյուն­նե­րը շատ կարևոր են իշ­խող կու­սակ­ցու­թյան հա­մար, քա­նի որ շատ լավ հաս­կա­նում են, որ դա ի­րենց միակ հնա­րա­վո­րու­թյունն է՝ կեղ­ծե­լով ընտ­րու­թյուն­նե­րը մուտք գոր­ծել ԱԺ։ Իսկ որ ընտ­րու­թյուն­նե­րը փա­շի­նյա­նա­կան թի­մը կեղ­ծե­լու է, ոչ ոք չի կաս­կա­ծում։ Պա­տե­րազ­մի ու հետ­պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նի ըն­թաց­քում իշ­խա­նու­թյունն այն­պի­սի ստե­րի ու կեղ­ծիք­նե­րի դի­մեց, որ ընտ­րու­թյուն կեղ­ծե­լը փոքր հան­ցանք է դի­տարկ­վում։ Ան­ցած ա­միս­նե­րը ցույց տվե­ցին, որ իշ­խող հա­մա­կար­գում բա­րո­յա­կան զս­պա­նակ­նե­րից զուրկ են։
Այլ հարց է, թե որ­քա­նով կմարս­վի Փա­շի­նյա­նի պլան Բ-ն։ Որ­պես­զի հաս­կա­նանք, որ դա չի մարս­վե­լու, կա­րող ենք բե­րել ՀՀԿ-ի 2018 թվա­կա­նի օ­րի­նա­կը։ Այն ժա­մա­նակ Սերժ Սարգ­սյա­նի հրա­ժա­րա­կա­նը չօգ­նեց հան­րա­պե­տա­կան­նե­րին պա­հե­լու իշ­խա­նու­թյու­նը՝ նույ­նիսկ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի նման պո­պու­լյար կեր­պար ու­նե­նա­լով կա­ռա­վա­րու­թյան ղե­կին։ Հա­մա­տա­րած ժխտ­ման ու էյ­ֆո­րիա­յի պայ­ման­նե­րում հան­րու­թյու­նը չըն­դու­նեց Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին։ Այ­սօր կա քա­ղա­քա­կան կոն­սեն­սուս՝ տն­տե­սու­թյու­նը տա­պա­լած, պա­տե­րազ­մը տա­նուլ տված, հո­ղե­րը հանձ­նած կամ ծա­խած իշ­խա­նու­թյունն իր ամ­բողջ թի­մով պետք է հե­ռա­նա ու իր տեղն արևի տակ փոր­ձի հաս­տա­տել ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 8370

Մեկնաբանություններ